Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ
Ջնջման առաջադրված հոդվածներ Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի: Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։
|
Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.
==[[Հոդված]]== :{{la|Հոդված}} Ձեր պատճառաբանությունը--~~~~
| ↓ | Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել… |
Շահերի ակնհայտ բախումով հոդված․ հեղինակը գրել է ինքն իր գրքի մասին--23artashes (քննարկում) 10:40, 23 ապրիլի 2026 (UTC)
Ջնջել--Խմբագրող (քննարկում) 15:05, 23 ապրիլի 2026 (UTC)
Թողնել․ ուսումնասիրեցի հոդվածը, իրեն վերաբերվող այլ նյութեր էլ դիտեցի․ Շահերի բախումն իրոք ակնհայտ է, սակայն, կարծում եմ, որ այն արժեքավոր է ու կարող է պահպանվել (ոչ այս տեսքով) և/կամ մի փոքր էլ վերափոխվել։ Atheist Armenian (քննարկում) 22:52, 23 ապրիլի 2026 (UTC)
Մեկնաբանություն՝ Վերախմբագրել եմ հոդվածի ողջ պարունակությունը՝ աղբյուրների հստակեցմամբ, հուսով եմ դա կդիտարկվի ու չի ջնջվի հոդվածը։ Atheist Armenian (քննարկում) 22:15, 25 ապրիլի 2026 (UTC)
- Սևագիր:Արմինե Նալբանդյան (խմբագրել | [[Քննարկում:Սևագիր:Արմինե Նալբանդյան|քննարկել]] | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հարգելի խմբագիրներ, այս հոդվածի ջնջումից հետո մասնակիցը խնդրել էր, որ այն չջնջվի, և 23artashes-ը վերականգնել էր այն ավազարկղում։ Ես կատարել եմ որոշ փոփոխություններ, բերել ավելի հանրագիտարանային տեսքի, ի՞նչ եք կարծում, թողնե՞լ հոդվածն այս տեսքով, թե՞ ջնջել նաև սևագիրը՝ որպես «ապագա չունեցող» հոդված--Խմբագրող (քննարկում) 13:53, 13 մայիսի 2026 (UTC)
- Նախորդ քննարկման հղումը տեղադրեմ այստեղ՝ հիշեցնելով, որ հոդվածը ջնջելու պատճառը հետաքրքրությունների կոնֆլիկտն էր. դերասանուհու հետ համաձայնեցված էր հոդվածի բովանդակությունը։ --23artashes (քննարկում) 18:56, 13 մայիսի 2026 (UTC)
Թողնել. Ինձ թվում է, որ արդեն կարող ենք սևագրից հանել ու դարձնել լիարժեք հոդված։ Atheist Armenian (քննարկում) 20:46, 13 մայիսի 2026 (UTC)
