close
Jump to content

ArmSCII

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BERJAYA
ArmSCII
BERJAYA
Առաջին հայերեն համակարգիչը՝ Электроника-60, 1987 թ․

ArmSCII — Armenian Standard Code for Information Interchange, ՏՓԿՀՀ, Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ, ստեղծվել է Հայաստանի մասնագետների համանուն նախաձեռնող խմբի կողմից 1987 թ․[1]:

ArmSCII-ն տեղեկատվական ոլորտում հայերեն տառեր և նշաններ օգտագործելու համար ստեղծված կոդավորման ստանդարտ է, որն օգտագործվել է մինչև Յունիկոդի ներդրումը։ Անգլերեն հապավումը կարդացվում է Armenian Standard Code for Information Interchange, որը հեղինակները թարգմանել են Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)։ Այն ստեղծվել է 1987 թ․-ին հասարակական հիմունքների վրա կազմակերպված նախաձեռնող խմբի կողմից։ Թեթևակի լրամշակման է ենթարկվել 1991 թվականին։ Վերջնականապես պետության կողմից հաստատվել է Հայաստանի Ստանդարտների Ազգային Ինստիտուտի կողմից 1997 թվականի հուլիսի 4-ին։

BERJAYA
Ստանդարտների Ազգային Ինստիտուտում 1997 թ. քննարկման մասնակիցները (հերոսները),
ովքեր ստիպեցին ընդունել ArmSCII-ն որպես ՀՀ պետական ստանդարտ

Վերևում, ձախից աջ՝
Տիգրան Հարությունյան — «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն
Գևորգ Մարկարով — «Դանմար» ՍՊԸ տնօրեն
Ռաֆիկ Մարության — HPL-ից, ծրագրավորող, KDWin-ի հեղինակ
Վարուժան Դանիելյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, «Լազերային տեխնիկա», ArmEGA, ArmVGA
Գագիկ Բաղդասարյան — ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, ծրագրավորող
Հովիկ Մելիքյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ԵրՖԻ, NLS-ի հեղինակ
Գէորգ Տէր-Վարդանեան — Ազգային Գրադարանի տնօրեն։
Ներքևում, ձախից աջ՝
Նորայր Հարությունյան —ՀՊՃՀ Համակարգչային հրատարակչական կենտրոնի տնօրեն
Ալբերտ Տոնեյան — ԵրՖԻ, Ինտերնետ միջազգային ցանցի ծառայության տնօրեն
Վահրամ Մխիթարյան — ՀայՀամակարգիչ կենտրոնի տնօրեն
Իվան Լուլուկյան — ՀայՀամակարգիչ կենտրոն, ծրագրավորող
Սամվել Ստեփանյան — Արմինքո համակարգչային կենտրոնի համակարգող
Ռուբեն Թարումյան-Հակոբյան — տառաստեղծ, Նախագահի աշխատակազմ
Նրանց միացան այդ պահին բացակայող և
Հայաստանում չգտնվող գործընկերներ՝
Պավել Դալլաքյան — ծրագրավորող, տառաստեղծ, FM 106.5
Հովհաննես Կիզոգյանը — Իսրայելից, «Գանձասար» աստվածաբանական կենտրոն, Տեխնիկական տնօրեն
Ալեքսանդր Ֆարամազյանը — Վրաստանից, ՀՀ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, բաժնի վարիչ
Գարեգին Չուգասզյանը — ԱՄՆ-ից, «Առագաստ բեն» համակարգչային կենտրոնի փոխտնօրեն
Անդրեյ Քալանթարյանը — ԱՄՆ-ից, ծրագրավորող, WinKey-ի հեղինակ
Վռամ Ջիհանյանը — ԱՄՆ-ից, Լեզվի ինստիտուտ, բաժնի վարիչ
Արամ Հայրապետյանը — ԱՄՆ, ՀայՀամակարգիչ կենտրոնի նախագահ

Կոդավորման համար օգտագործվում է 6, 7 կամ 8 բիթ։ Հայաստանի տեղեկատվական ոլորտում մեծ տարածում է ստացել 8 բիթանոց տարբերակը, ArmSCII-8 անվանումով։ Ժողովրդի շրջանում այն ունի բազմաթիվ անուններ․ Արմսքի, ԱՆՍԻ և Արիալ Արմենիան։ Վերջինս թյուրիմացության հետևանք է, երբ կոդավորումը շփոթվում է տառատեսակի (ֆոնտ) հետ։

ArmSCII ստանդարտի կոդավորումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունվել են հիմնականում այս 3 տարբերակները[2]՝

  • ArmSCII-7 նկարագրված է ՀՍՏ 34.005-ում, 7 բիթանոց կոդավորում է առանց լատինական տառերի
  • ArmSCII-8 նկարագրված է ՀՍՏ 34.002-ում, 8 բիթանոց, լատինական տառերը գտնվում են իրենց ստանդարտ տեղում
  • ArmSCII-8A նկարագրված է ՀՍՏ 34.002-ում, այլընտրանքային 8 բիթանոց, լատինական տառերը գտնվում են իրենց ստանդարտ տեղում, պահպանված է նաև կեղծգրաֆիկան (պսևդոգրաֆիկա)
ՀՍՏ 34.005։1997 (ArmSCII-7)
x0x1x2x3x4x5x6x7x8x9xAxBxCxDxExF
0x չօգտագործված
1x
2x SP ֍ և / § ։)(»« ·՝,֊՜
3x ՛՞ԱաԲբԳգԴդԵեԶզԷէ
4x ԸըԹթԺժԻիԼլԽխԾծԿկ
5x ՀհՁձՂղՃճՄմՅյՆնՇշ
6x ՈոՉչՊպՋջՌռՍսՎվՏտ
7x ՐրՑցՒւՓփՔքՕօՖֆ՚
ՀՍՏ 34.002։1997 (ArmSCII-8)
x0x1x2x3x4x5x6x7x8x9xAxBxCxDxExF
0x չօգտագործված
1x
2x SP !"# $%&' ()*+ ,-./
3x 0 1 2 3 4 5 6 7 8 9 :;<=>?
4x @ABCDEFG HIJKLMNO
5x PQRSTUVW XYZ[\]^_
6x `abcdefg hijklmno
7x pqrstuvw xyz{|}~
8x չօգտագործված
9x
Ax NB
SP
֍ և / § ։ ) ( »« ·՝ , ֊՜
Bx ՛՞ԱաԲբԳգԴդԵեԶզԷէ
Cx ԸըԹթԺժԻիԼլԽխԾծԿկ
Dx ՀհՁձՂղՃճՄմՅյՆնՇշ
Ex ՈոՉչՊպՋջՌռՍսՎվՏտ
Fx ՐրՑցՒւՓփՔքՕօՖֆ՚
ՀՍՏ 34.001։1997 (ArmSCII-8A)
x0x1x2x3x4x5x6x7x8x9xAxBxCxDxExF
0x չօգտագործված
1x
2x SP !"# $%&' ()*+ ,-./
3x 0 1 2 3 4 5 6 7 8 9 :;<=>?
4x @ABCDEFG HIJKLMNO
5x PQRSTUVW XYZ[\]^_
6x `abcdefg hijklmno
7x pqrstuvw xyz{|}~
8x ԱաԲբԳգԴդ ԵեԶզԷէԸը
9x ԹթԺժԻիԼլ ԽխԾծԿկՀհ
Ax ՁձՂղՃճՄմ ՅյՆնՇշ« »
Bx չօգտագործված
Cx
Dx չօգտագործված ֍֊՞
Ex ՈոՉչՊպՋջ ՌռՍսՎվՏտ
Fx ՐրՑցՒւՓփ ՔքՕօՖֆ՚ NB
SP

Հայերենի գրանշաններ Յունիկոդում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերենի տառեր և կետադրական նշաններ Յունիկոդում
 0123456789ABCDEF
U+053x Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ
U+054x Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ
U+055x Ր Ց Ւ Փ Ք Օ Ֆ ՙ ՚ ՛ ՜ ՝ ՞ ՟
U+056x ՠ ա բ գ դ ե զ է ը թ ժ ի լ խ ծ կ
U+057x հ ձ ղ ճ մ յ ն շ ո չ պ ջ ռ ս վ տ
U+058x ր ց ւ փ ք օ ֆ և ֈ ։ ֊ ֍ ֎ ֏
U+201x
U+202x
Հայերենի կրճատագրեր Յունիկոդում
U+FB1x
Էմոջի
U+1F1E6 U+1F1F2 🇦🇲

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ArmSCII-ի ստեղծման պատմություն, 1987-2012, Հայերեն համակարգեր - արդեն 25 տարեկան, Վահրամ Մխիթարյան, ԵՊՀ, ապրիլի 20, 2012
  2. ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ՆԱԽԱԳԾԵՐ ԵՒ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, Տեղեկատվության Փոխանակման Կոդի Հայկական Հիմնօրինակ (Ստանդարտ)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]