Sabesp
Sabesp | |
|---|---|
| Տեսակ | պետական ձեռնարկություն և հանրային ընկերություն |
| Հիմնադրված է | 1973 |
| Վայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Ջրամատակարարում |
| Սեփականատեր | São Paulo State Government? |
| Կայք | sabesp.com.br(պորտ.) |
| Բորսա | NYSE: SBS և SBSP3 |
Sabesp, բրազիլական ջրամատակարարման և թափոնների կառավարման ընկերություն, գրասենյակը գտնվում է Սան Պաուլուոում։ Այն մատուցում է ջրամատակարարման և կոյուղու ծառայություններ բնակելի, առևտրային և արդյունաբերական սպառողներին Սան Պաուլու քաղաքում և Սան Պաուլու նահանգի 645 համայնքներից 363-ում՝ հիմնականում 30-ամյա կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա։ Ընկերությունը ջուր է մատակարարում 26,7 միլիոն հաճախորդի, ինչը կազմում է նահանգի բնակչության 60%-ը։ Այն Լատինական Ամերիկայի ջրամատակարարման և թափոնների կառավարման խոշորագույն ընկերությունն է[1]։ Այն մատուցում է սանիտարական հիմնական ծառայություններ, որոնք ներառում են բոլոր փուլերը (ջրառ, մաքրում, մշակում, բաշխում), ինչպես նաև կեղտաջրերի հավաքումը, մաքրումն ու վերաօգտագործումը: 2004 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտված տարվա ընթացքում վաճառքի և մատուցված ծառայությունների 74,5%-ը բաժին է ընկել Սան Պաուլուի մետրոպոլիտենային շրջանին, իսկ 25,5%-ը՝ տարածաշրջանային համակարգերին: Sabesp-ը նաև իրականացնում է ջրի մեծածախ մատակարարում Սան Պաուլուի մետրոպոլիտենային տարածքի այն համայնքներին, որտեղ ընկերությունն ինքնուրույն չի շահագործում ջրային համակարգեր և գործում է տեղական օպերատորների միջոցով:
2009 թվականին Sabesp-ն ուներ 15,103 աշխատակից՝ ջրամատակարարման 7,12 միլիոն միացումների համար, ինչը համապատասխանում է 2,1 աշխատակցի՝ յուրաքանչյուր 1,000 միացման հաշվով։ Սա վկայում է աշխատուժի արտադրողականության բարձր մակարդակի մասին[2]։
Sabesp-ը հիմնադրվել է 1973 թվականի հունիսի 29-ին։ Ընկերության բաժնետոմսերն առաջին անգամ հանվել են Սան Պաուլուի ֆոնդային բորսա 1996 թվականին։ 2004-2006 թվականների ընթացքում Սան Պաուլուի կառավարությունը վաճառել է բաժնետոմսերի լրացուցիչ փաթեթներ, այդ թվում՝ ցուցակումը Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ Բաժնետոմսերի 49,8%-ը մասնավոր սեփականություն է։ 2006 թվականին ընդունված օրենքը թույլ է տվել Sabesp-ին ընդլայնել իր գործունեությունը Բրազիլիայի այլ նահանգներում և միջազգային մակարդակով։ Այն համագործակցության պայմանագրեր է ստորագրել Իսպանիայում, Իսրայելում և Կոստա Ռիկայում[2]։ Ըստ գործադիր տնօրենի՝ Sabesp-ը նպատակ ունի ընդլայնվել՝ սպասարկելով Սան Պաուլու նահանգի բոլոր քաղաքները[3]։
Չնայած Sabesp-ը ջուր է մատակարարում միլիոնավոր բնակիչների, ընկերությունն առերեսվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են բնակչությանը ջուր մատակարարող խողովակաշարային համակարգի արտահոսքերը։
Ջրի կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրամատակարարման համակարգերը կրում են ջրի կորուստներ, և դրանց զգալի պատճառը խողովակաշարերում առկա արտահոսքերն են: Ջրատար խողովակաշարերի համակարգում առկա են բազմաթիվ արտահոսքեր և պատռվածքներ, որոնք ազդում են ջրի ամբողջ հոսքի վրա: Սան Պաուլո քաղաքը կորցնում է բաշխման համար պատրաստի մաքրված ջրի ավելի քան 20 տոկոսը՝ խողովակների արտահոսքի պատճառով[4]։ Sabesp-ը ջրի կորուստը բնութագրում է որպես ֆիզիկական (կամ իրական) և ոչ ֆիզիկական (կամ թվացյալ)։ Ֆիզիկական կորուստը ջրի այն ծավալն է, որը կորչում է խողովակների արտահոսքի հետևանքով և չի սպառվում բնակչության կողմից։ Այս արտահոսքերը տեղի են ունենում խողովակներում առկա բարձր ճնշման և դրանց հնացման (մաշվածության) պատճառով[5]։ Ոչ ֆիզիկական կորուստները ջրի այն ծավալն են, որը սպառում է բնակչությունը, սակայն ընկերությունը չի հաշվառում: Մարդիկ ջուր են սպառում տարբեր խարդախ միջոցներով: Ջրային համակարգի կորուստները կարող են կապված լինել ընկերության տեղադրված ենթակառուցվածքների պահպանման, ինչպես նաև ջրային համակարգի շահագործման և հոսքի կառավարման անկանոնությունների հետ: Մինչ ընկերության միջին արտադրողականությունը կազմում է 64 մ³/վրկ, ջրի կորուստը կազմում է 20,6 մ³/վրկ[6]։ Արտադրված ջրի 40 տոկոս ընդհանուր կորստից 10 տոկոսը բաժին է ընկնում խարդախություններին (գողությանը), 10 տոկոսը՝ ոչ ֆիզիկական կորուստներին, իսկ մնացած 20 տոկոսը համապատասխանում է ջրի բուն (ֆիզիկական) արտահոսքերին[5]։
Ջրատար խողովակների արտահոսքի հետևանքով ջրի զգալի կորուստների պատճառով Sabesp-ը որդեգրել է ջրի կորուստները կառավարելու և նվազեցնելու տարբեր եղանակներ։ Նրանք իրականացրել են վերագոտիավորում տարեկան 5 հատվածներում, ինչպես նաև համակարգում տարեկան թարմացնում և արդիականացնում են բնակելի տների ջրաչափերի 12,5%-ը[5]։ Sabesp-ի կողմից ջրի արտահոսքը նվազեցնելու կարևոր նախաձեռնություններից մեկը համակարգում ջրի ճնշման իջեցումն է։ Հին խողովակները չեն դիմանում պիկ ժամերին ջրի հոսքի մեծ պահանջարկին և արդյունքում սկսում են հոսել։ Ջրի ճնշման նվազեցումը թուլացնում է ջրի հոսքի արագությունը՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով արտահոսքը և ջրի կորուստը։
Հակասություններ 2014 թվականի ջրային ճգնաժամի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ջրային ճգնաժամի առաջնային գործոններից մեկն եղել է Սան Պաուլուի մետրոպոլիտենային տարածքում Sabesp-ի ջրային ռեսուրսների սխալ կառավարումը: Դա նախևառաջ արտահայտվել է ենթակառուցվածքների մեջ ներդրումների պակասով: Բացի ջրի արտահոսքի դեմ պայքարելու ենթակառուցվածքային թուլությունից, Sabesp-ի խողովակաշարերի և ջրամբարների սկզբնական նախագծումը նույնպես թերի է: Նախնական նախագծով ջրի բաքերը (ջրամբարները) անհավասարաչափ կենտրոնացված են Սան Պաուլուի կենտրոնական հատվածում: Ջրային ճգնաժամից ամենաշատը տուժած տարածքը Սան Պաուլուի հարավային մասն էր, որի մեծ հատվածն ունի ընդամենը մեկ ջրամբար[7]։ Sabesp-ը փորձել է հավասարակշռել այս իրավիճակը, մղիչ պոմպերի (Boosters) և ճնշումը նվազեցնող փականների (Pressure Reducing Valves) կիրառելով։ Սակայն դրանք եղել են միայն կարճաժամկետ լուծումներ երկարաժամկետ խնդրի համար։ Սա այն հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու տեղի ունեցավ 2014 թվականի ջրային ճգնաժամը։
2014 թվականի ջրային ճգնաժամի ժամանակ Sabesp-ը չի կզգուշացնել իր քաղաքացիներին՝ չասելով նրանց, որ նրանք սահմանափակում են ջրային ռեսուրսները[8]։ Թափանցիկության պակասը հատկապես տարածված է եղել 2014 թվականի ջրային ճգնաժամի ժամանակ՝ կապված բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող խոշոր պարգևավճարների հետ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SABESP Numbers
- 1 2 «SABESP». Pinsent Masons Water Yearbook 2010-2011. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ WaterWorld. «Brazil's Water & Sanitation Trailblazer - Interview with CEO Dilma Pena». Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ozment, S.; Feltran-Barbieri, R. (2019). «Help for São Paulo's Complex Water Woes: Protect and Restore Forests».
- 1 2 3 Moreira, R.M.P. (2008). «Water distribution in the RMSP: Universalization technologies and space production».
- ↑ Silva, A.; Paracampos, F.; Thornton, J. (2004). «SABESP's Innovative and Proactive Approach to Water Loss Control and Demand Management». CiteSeerX 10.1.1.626.1320.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Moreira, Renata. «TECNOLOGIAS DA UNIVERSALIZAÇÃO: DIFERENÇAS NO ACESSO À ÁGUA NA RMSP» (անգլերեն).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ «Folha de S.Paulo: Notícias, Imagens, Vídeos e Entrevistas». Folha de S.Paulo (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020-02-02-ին.
- ↑ Rossi, Gil Alessi, Marina (2015-10-17). «Entenda a controvérsia do sigilo no Metrô, na PM e na Sabesp». EL PAÍS (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2020-02-02-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (pt) Official Home Page\
