close
Jump to content

Delta Machine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Delta Machine
Depeche Mode ստուդիական ալբոմ
Թողարկված26 մարտի, 2013
Ձայնագրվածմարտ — հոկտեմբեր, 2012;
Sound Design ստուդիայում (Սանտա Բարբարա) և Jungle City (Նյու Յորք)
Ժանրսինթի փոփ[1]
էլեկտրոնիկ ռոք
ալտերնատիվ դենս
ալտերնատիվ ռոք[1]
դենս ռոք
Տևողություն57:55
Լեզուանգլերեն
ԼեյբլColumbia Records, Mute Records
ՊրոդյուսերԲեն Հիլարի
Depeche Mode ալբոմների ժամանակագրություն
Sounds of the Universe
(2009)
Delta Machine
(2013)
Spirit
(2017)

Delta Machine (հայերեն՝ Դելտա մեքենա ), բրիտանական Դեփեշ Մոդ խմբի տասներեքերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2013 թվականի մարտի 26-ին։ Սովորական կոմպակտ-սկավառակից և վինիլից բացի թողարկվել է հատուկ երկկողմանի հրատարակությամբ 28 էջանոց գրքույկ[2]։ Խումբը նաև հայտարարել է համաշխարհային շրջագայություն (The Delta Machine Tour) ալբոմին օժանդակելու համար, որն սկսվել է 2013 թվականի մայիսի 4-ին Նիցցայում և ավարտվել Մոսկվայում 2014 թվականի մարտի 7-ին[3]։

Ալբոմի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Sounds of the Universe ալբոմին օժանդակող համերգային շրջագայության ավարտից հետո խմբի մասնակիցներն զբաղվել են սոլո նախագծերով։ 2011 թվականի նոյեմբերին Էնդի Ֆլետչերը հայտարարել է, որ խումբը պատրաստ է անցնել նոր ալբոմի ձայնագրմանը[4]։ 2012 թվականի հունվարին խմբի անդամները հավաքվել են Սանտա Բարբարայում գտնվող ստուդիայում, որպեսզի ներկայացնեն նոր երգերի դեմոձայնագրությունները և քննարկեն ապագա ալբոմը։ Դեյվ Հաան իր բոլոր նոր երգերը ձայնագրել է Նյու Յորքի Blanco ստուդիայում իր ընկերոջ՝ Քուրտ Ինալի հետ, որն օգնել է նրան Hourglass և The Light the Dead See ալբոմների վոկալի ձայնագրությունների ժամանակ[5][6]։ Մարտ ամսին խումբն ակսել է աշխատել նոր ալբոմի վրա[7]։

Ալբոմի պրոդյուսեր կրկին եղել է Բեն Հիլերը, որն ավելի վաղ աշխատել էր Playing the Angel և Sounds of the Universe ալբոմների վրա։ Billboard ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Դեյվ Գահանը հայտարարել է, թե հնարավոր է, որ հետագայում խումբն այլևս չաշխատի Հիլլերի հետ և ալբոմը դառնա «տրիլոգիայի» ավարտը[8]։ Ալբոմի ստեղծման աշխատանքները ղեկավարելու համար հրավիրվել է Ֆլադը, որը նախկինում եղել է Violator և Songs of Faith and Devotion ալբոմների պրոդյուսերը[9]։

Թողարկում և տեղաշարժ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 5-ին Depeche Mode-ի պաշտոնական կայքում հայտնվել է թվային թայմեր, որը հետհաշվարկ է կատարում մինչ Փարիզի մամուլի կոնֆերանսը[10]։ Դեկտեմբերի 11-ին խումբը հայտարարել է, որ Columbia Records լեյբլի հետ կնքվել է պայմանագիր[11]։ Առաջին սինգլը՝ «Heaven» երգը, որը գրել է Մարտին Գոռը, հասանելի է դարձել թվային ներբեռնման համար 2013 թվականի հունվարի 31-ին[12]։

Փետրվարի 6-ին Նյու Յորքում կայացել են ալբոմի նախալսումները, որին ներկա են եղել մի քանի երաժշտական լրագրողներ[13]։

Մարտի 11–ին խումբը ներկա է եղել Դեյվիդ Լեթերմանի շոուին՝ նոր հիթերից բացի կատարելով 5 երգ նոր ալբոմից («Angel», «Should Be Higher», «Heaven», «Soft Touch / Raw Nerve» և «Soothe My Soul»)[14]։

2013 թվականի մարտի 15-ին BBC 6 առավոտյան շոուում կայացել է «Soothe My Soul» երկրորդ սինգլի պրեմիերան, որն առաջինի նման գրել էր Գոռը[15]։ Սինգլը թողարկվել է նույն թվականի մայիսի 13-ին։

Մարտի 18-ին ալբոմը հայտնվել է համացանցում[16]։ Նույն օրը BBC 6-ում կայացել է «Secret to the End» սինգլի պրեմիերան[17], իսկ ալբոմը ամբողջությամբ դարձել է հասանելի iTunes Store-ում[18]։

«Անվանումը կարելի է բաժանել երկու մասի. առաջինը հղում է ալբոմի դելտաբլյուզին մասին[19]։ Երկրորդ մասը բնութագրում է ալբոմի էլեկտրական հնչողությունը, որ ավելի ավանդական է խմբի համար[20]։

Հեղինակը Անտոն Քորբեյնն է։ Ֆոնային լուսանկարը, որը նկարվել է Նյու Յորքում, տեսարան է Jungle City Studios-ի պատուհանից։ Նոր լոգոտիպը մտածվել է Կորբեյնի կողմից Համբուրգում «Շատ վտանգավոր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրա խոսքերով՝ ինքն ուզեցել է, որ «շապիկն արտացոլի ինչ-որ խոնավ, արդյունաբերական և անկախ բան»[21]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 67/100[22]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Entertainment Weekly A−[23]
Billboard (70/100)[24]
NME (5/10)[25]
Rolling Stone 3.5 5 աստղից[26]
PopMatters (7/10)[27]
Pitchfork (5/10)[28]
musicOMH 4.5 5 աստղից[29]
Allmusic 3.5 5 աստղից[30]
Slant Magazine 3.5 5 աստղից[31]
Exclaim! (4/10)[32]
The Independent 3 5 աստղից[33]
The Guardian 3 5 աստղից[34]
The Daily Telegraph 4 5 աստղից[35]
The Observer 2 5 աստղից[36]
Clash (8/10)[37]
This Is Fake DIY (8/10)[38]
Известия (положительный)[39]

Ալբոմը հիմանկանում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Metacritic կայքն ալբոմին տվել է 100-ից 67 միավոր 32 գրախոսության հիման վրա։ Entertainment Weekly-ից Քայլ Անդերսոնը Delta Machine ալբոմը համարել է 21-րդ դարի ամենաուժեղ ալբոմը, գովել է ծրագրավորող Քրիստոֆեր Բերգի աշխատանքը[18]։

CD[40]
No.ԱնվանումՀեղինակ(ներ)Տևողություն
1."Welcome to My World"Գոռ Մարտին4:56
2."Angel"Գոռ3:57
3."Heaven"Գոռ4:03
4."Secret to the End"Դեյվիդ Գահան, Կուրտ Ինալա5:12
5."My Little Universe"Գոռ4:24
6."Slow"Գոռ3:45
7."Broken"Գահան, Ինալա3:58
8."The Child Inside"Գոռ4:16
9."Soft Touch / Raw Nerve"Գոռ3:26
10."Should Be Higher"Գահան, Ինալա5:04
11."Alone"Գոռ4:29
12."Soothe My Soul"Գոռ5:22
13."Goodbye"Գոռ5:03
Ընդհանուր տևողություն՝57:55
Դելյուքս հրատարակության լրացուցիչ սկավառակ
No.ԱնվանումՀեղինակ(ներ)Տևողություն
14."Long Time Lie"Գոռ, Գահան4:25
15."Happens All the Time"Գահան, Ինալա4:20
16."Always"Գոռ5:07
17."All That’s Mine"Գահան, Ինալա3:23
Ընդհանուր տևողություն՝17:15
Բոնուս երգեր iTunes-ում
No.ԱնվանումՏևողություն
18."Heaven" (Live Studio Session)3:52

Ձայնագրման մասնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավիրված երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոն Հիլեր - պրոդյուսեր
  • Քրիստոֆեր Բերգ - ծրագրավորում
  • Ֆերգ Փիթերքին - ձայնային ռեժիսոր
  • Կուրտ Ինալա - լրացուցիչ ծրագրավորում, վոկալի ձայնագրություն
  • Թոմաս Դելտորո-Ուիլյամ, Ուիլ Լումիս (Sound Design), Դեն Տոբիասոն (Jungle City Studios) - ձայնային ռեիսորի օգնական
  • Ֆլադ — տեղեկություն
  • Ռոբ Քյորվան - ձայնային ռեժիսոր ըստ տեղեկատվության
  • Դրյու Սմիթ - տեղեկատվության մասով օգնական
  • Բանտ Սթաֆորդ Քլարկ - մասթերինգ
  • Դենիել Միլեր — A&R
  • Անտոն Կորբեյն - դիզայն և լուսանկարներ
  • Ջոնաթան Քեսլեր - մենեջմենթ

Հիթ-շքերթներ և հավաստագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա[41] 16
Ավստրիա Ավստրիա[41] 1
Արգենտինա Արգենտինա[42] 2
Բելգիա Բելգիա (Ֆլանդրիա)[41] 2
Բելգիա Բելգիա (Վալոնիա)[41] 1
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[43] 2
Հունգարիա Հունգարիա[44] 1
Գերմանիա Գերմանիա[41] 1
Հունաստան Հունաստան[45] 2
Դանիա Դանիա[41] 1
Իռլանդիա Իռլանդիա[46] 2
Իսպանիա Իսպանիա[41] 3
Իտալիա Իտալիա[41] 1
Կանադա Կանադա[47] 2
Մեքսիկա Մեքսիկա[48] 3
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[41] 24
Նիդերլանդներ Նիդերլանդներ[41] 3
Նորվեգիա Նորվեգիա[41] 2
Լեհաստան Լեհաստան[49] 1
Պորտուգալիա Պորտուգալիա[41] 3
Ռուսաստան Ռուսաստան[50] 1
Սլովենիա Սլովենիա[51] 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[52] 6
Ֆինլանդիա Ֆինլանդիա[41] 3
Ֆրանսիա Ֆրանսիա[41] 2
Խորվաթիա Խորվաթիա[53] 1
Չեխիա Չեխիա[54] 1
Շվեյցարիա Շվեյցարիա[41] 1
Շվեդիա Շվեդիա[41] 1
Շոտլանդիա Շոտլանդիա[55] 3
Էստոնիա Էստոնիա[56] 4
Հարավային Կորեա Հարավային Կորեա[57] 77
Ճապոնիա Ճապոնիա[58] 14
Երկիր Հավաստագիր
Ավստրիա Ավստրիա Ոսկե[59]
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա Արծաթե[60]
Հունգարիա Հունգարիա 2×Պլատինե[61]
Գերմանիա Գերմանիա Պլատինե[62]
Իսպանիա Իսպանիա Ոսկե[63]
Իտալիա Իտալիա Ոսկե[64]
Լեհաստան Լեհաստան 2×Պլատինե[65]
Շվեյցարիա Շվեյցարիա Պլատինե[66]
Շվեդիա Շվեդիա Ոսկե[67]

Թողարկման ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամսաթիվ Լեյբլ Ֆորմատներ
Գերմանիա Գերմանիա[68] 22 մարտի, 2013 Sony Music CD (+CD), ԹՆ
Իռլանդիա Իռլանդիա[20]
Ֆրանսիա Ֆրանսիա[69] 25 մարտի, 2013
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա[70] CD (+CD), LP, ЦД
Իտալիա Իտալիա[71] 26 մարտի, 2013
Ռուսաստան Ռուսաստան[72] Sony Music, CP CD, ԹՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[73] Columbia CD (+CD), LP, ЦД
Ճապոնիա Ճապոնիա[74] 27 մարտի, 2013 Sony Music CD (+CD), ЦД
Ավստրալիա Ավստրալիա[75] 29 մարտի, 2013

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Depeche Mode — Delta Machine».
  2. «New Studio Album 'Delta Machine' Set For Release March 26th on Columbia Records» (անգլերեն). Columbia Records. 2013 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
  3. «The Delta Machine Tour» (անգլերեն). Depeche Mode. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  4. B. Van Isacker (2011 թ․ նոյեմբերի 29). «Depeche Mode plan new album and tour - recordings to start in March?» (անգլերեն). Side-Line. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  5. David Weiss. (2012 թ․ հուլիսի 1). «Dave Gahan of Depeche Mode: An Inside Look at His Very Personal Studio» (անգլերեն). Sonic Scoop. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 25-ին.
  6. Jason Bentley. (2013 թ․ մարտի 25). «Depeche Mode: The Complete SXSW 2013 Interview» (անգլերեն). NPR. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Video: Dave Gahan Discusses Depeche Mode's Upcoming Album» (անգլերեն). Rolling Stone. 2012 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  8. Jason Lipshutz. (2013 թ․ մարտի 8). «Depeche Mode Q&A: Dave Gahan Talks 'Delta Machine,' Massive Tour Plans». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  9. Huw Oliver. (2012 թ․ հուլիսի 23). «Soulsavers & Dave Gahan: 'We Were On The Same Page Very Quickly'» (անգլերեն). This Is Fake DIY. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Depeche Mode launches countdown to 'exciting announcement' on Oct. 23 in Paris» (անգլերեն). Slicing Up Eyeballs. 2012 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  11. «Depeche Mode To Release New Album On Columbia Records In March 2013» (անգլերեն). Columbia Records. 2012 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  12. «Heaven (EP)». iTunes. Apple. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  13. Daphne Carr. (2013 թ․ փետրվարի 6). «What We Learned at Depeche Mode's 'Delta Machine' Listening Session» (անգլերեն). Spin. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  14. «Depeche Mode — Live on Letterman» (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  15. Carrie Battan. (2013 թ․ մարտի 15). «New Depeche Mode: "Soothe My Soul"». Pitchfork (անգլերեն). Pitchfork Media Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  16. «Новый альбом Depeche Mode попал в Сеть до релиза». Lenta.ru. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  17. «Radcliffe and Maconie» (անգլերեն). BBC. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  18. 1 2 Kyle Anderson. (2013 թ․ մարտի 18). «Depeche Mode's 'Delta Machine' now streaming on iTunes». Entertainment Weekly (անգլերեն). Entertainment Weekly Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  19. The Making of Delta Machine(անգլ.) ՅուԹյուբում
  20. 1 2 «Depeche Mode talk about forthcoming new album, "Delta Machine"» (անգլերեն). Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  21. Антон Корбейн. (2013-02). «Depeche Mode – Delta Machine» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  22. «Critic Reviews for Delta Machine». Metacritic (անգլերեն). CBS Interactive Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
  23. Kyle Anderson. (2013 թ․ մարտի 18). «Depeche Mode's 'Delta Machine' now streaming on iTunes». Entertainment Weekly (անգլերեն). Entertainment Weekly Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  24. Zel McCarthy. (2013 թ․ մարտի 26). «Depeche Mode, 'Delta Machine': Track-By-Track Review». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  25. Emily Mackay. (2013 թ․ ապրիլի 8). «Depeche Mode - 'Delta Machine'». NME (անգլերեն). IPC Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  26. Jon Dolan. (2013 թ․ մարտի 26). «Depeche Mode — Delta Machine» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  27. AJ Ramirez. (2013 թ․ մարտի 26). «Depeche Mode: Delta Machine» (անգլերեն). PopMatters. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  28. Douglas Wolk. (2013 թ․ մարտի 28). «Depeche Mode: Delta Machine». Pitchfork (անգլերեն). Pitchfork Media Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  29. Laurence Green. (2013 թ․ մարտի 22). «Depeche Mode – Delta Machine». musicOMH (անգլերեն). OMH. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  30. David Jeffries. «Delta Machine Review». Allmusic (անգլերեն). Rovi Corp. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  31. Jesse Cataldo. (2013 թ․ մարտի 24). «Depeche Mode: Delta Machine» (անգլերեն). Slant Magazine. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  32. Vincent Pollard. (2013 թ․ մարտի 25). «Depeche Mode — Delta Machine». Exclaim! (անգլերեն). Ian Danzig. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  33. Simon Price. (2013 թ․ մարտի 23). «Album: Depeche Mode, Delta Machine (Columbia)». The Independent (անգլերեն). Independent Print Limited. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  34. Caroline Sullivan. (2013 թ․ մարտի 21). «Depeche Mode: Delta Machine – review». The Guardian (անգլերեն). Guardian News and Media. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  35. Neil McCormick. (2013 թ․ մարտի 22). «Depeche Mode, Delta Machine, album review». The Daily Telegraph (անգլերեն). Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  36. Kitty Empire. (2013 թ․ մարտի 24). «Depeche Mode: Delta Machine – review». The Observer (անգլերեն). Guardian News and Media Limited. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  37. Mat Smith. (2013 թ․ մարտի 25). «Depeche Mode - Delta Machine». Clash (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  38. Matthew Davies. (2013 թ․ մարտի 25). «Depeche Mode - Delta Machine» (անգլերեն). This Is Fake DIY. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  39. Алексей Певчев. (2013 թ․ մարտի 26). «Группа Depeche Mode пустилась в психоделическое плавание». Известия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  40. «Depeche Mode — Delta Machine» (գերմաներեն). Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  41. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 «Depeche Mode – Delta Machine» (հոլանդերեն). Ultratop & Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  42. «Ranking Semanal Pop» (իսպաներեն). CAPIF. 2013 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  43. «Artists > Depeche Mode > Albums» (անգլերեն). The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  44. «Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista» (հունգարերեն). Mahasz. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  45. «Official Cyta-IFPI Charts – Top-75 Albums Sales Chart (Εβδομάδα: 12/2013)» (gr). IFPI (Հունաստան). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Top 100 Artist Album, Week Ending 28 March 2013» (անգլերեն). IRMA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 28-ին.
  47. «Depeche Mode Chart History». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  48. «Top 100 México – Semana Del 18 al 24 de Marzo 2013» (PDF) (իսպաներեն). AMPROFON. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  49. «Oficjalna lista sprzedaży» (լեհերեն). OLiS. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  50. «Новый альбом Depeche Mode занял первое место в российском iTunes». Lenta.ru. 2013 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  51. «Po Dan D in Bon Jovi na vrhu Slo Top 30 tokrat Bowie» (սլովեներեն). Radiotelevizija Slovenija. 2013 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  52. Keith Caulfield. (2013 թ․ ապրիլի 3). «Justin Timberlake's '20/20' Spends Second Week at No. 1 on Billboard 200». Billboard (անգլերեն). Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  53. «Top Kombiniranih – Tjedan 13. 2013» (խորվաթերեն). Hrvatska Diskografska Udruga. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  54. «TOP50 Prodejní: DEPECHE MODE – Delta Machine» (չեխերեն). IFPI (Чехия). Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  55. «2013 Top 40 Scottish Albums Archive» (անգլերեն). The Official Charts Company. 2013 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
  56. «R2 Eesti müügitabel, nädal 13/2013» (էվե). Raadio 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  57. «가온차트와 함께하세요». Gaon (կորեերեն). Korea Music Industry Association. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  58. «デペッシュ・モードのアルバム売り上げランキング» (jp). Oricon Inc. 2013 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «Gold & Platin Datenbank» (գերմաներեն). IFPI (Австрия). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  60. «Certified Awards Search» (գերմաներեն). Великобритания — В строке «Keywords:» введите «Depeche Mode», в поле «Search by:» выберите «Artist». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
  61. «Arany- és platinalemezek › Adatbázis» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  62. «Gold-/Platin-Datenbank > Depeche Mode — Delta Machine» (գերմաներեն). BVMI. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  63. «Top 100 Albumes (Semana 21: del 20.05.2013 al 26.05.2013)» (PDF) (իսպաներեն). PROMUSICAE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  64. «Certificazione album fisici e digitali settimana 15 del 2013» (PDF) (իտալերեն). FIMI. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 9-ին.
  65. «Listy bestsellerów, wyróznienia > Platynowe Płyty > Platynowe CD» (լեհերեն). ZPAV. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  66. «Awards» (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  67. «Veckolista Album - Vecka 15, 12 april 2013» (շվեդերեն). Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին.
  68. «Depeche Mode – Delta Machine» (գերմաներեն). Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին.
  69. «Depeche Mode. Delta Machine». Ozon.ru. ООО "Интернет Решения". Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Delta Machine» (անգլերեն). Depeche Mode — Информация об альбоме на официальном сайте группы. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  • Delta Machine Discogs կայքում (անգլ.)