Acerinox
Acerinox | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
| Հիմնադրված է | 1970 |
| Վայր | Լոս Բառիոս, Իսպանիա |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | սև մետալուրգիա |
| Աշխատողների թիվ | ▲8239 մարդ (2023)[2] |
| Կայք | acerinox.com |
| Բորսա | Մադրիդի ֆոնդային բորսա |
Acerinox («Ասերինոքս»), իսպանական մետալուրգիական ընկերություն, մտնում է աշխարհում չժանգոտվող պողպատի հինգ խոշորագույն արտադրողների շարքում[3]։ Խոշորագույն բաժնետերը Corporación Financiera Alba ընկերությունն է՝ 19 տոկոս բաժնեմասով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոնֆեռադա քաղաքի ամենահին ձեռնարկությունն է՝ Roldán-ը, սկսել է գործել 1957 թվականից[4]։
Acerinox Europa ընկերությունը հիմնադրվել է 1970 թվականին՝ որպես իսպանական Banesto բանկի և երկու ճապոնական կորպորացիաների՝ Nisshin Steel-ի ու Nissho Iwai-ի համատեղ ձեռնարկություն։ Սկսվել է չժանգոտվող պողպատի արտադրության ինտեգրված կոմբինատի կառուցումը Կամպո դե Ջիբրալթարում։ Կոմբինատն ուներ նաև սեփական նավահանգիստ՝ արտադրանքի բեռնման և առաքման համար[5]։
1990 թվականին Իգուալադա քաղաքում սկսել է գործել Inoxfil գործարանը, որը զբաղվել է պողպատե տեսակավոր գլանվածքի արտադրությամբ[6]։
Նույն՝ 1990 թվականին, կոմբինատ է բացվել նաև Կենտուկիում՝ ԱՄՆ-ում։ Հետագայում այն մի քանի անգամ ընդլայնվել է և դարձել ԱՄՆ-ում չժանգոտվող պողպատի խոշորագույն արտադրողը[7]։
2002 թվականին գնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Columbus Stainless կոմբինատը, որը հիմնադրվել է 1966 թվականին[8], իսկ 2008 թվականին Մալայզիայում կառուցվել է Bahru Stainless գործարանը[9]։
2020 թվականին 532 միլիոն եվրոյով գնվել է բարձր արդյունավետության համաձուլվածքներ արտադրող գերմանական VDM Metals ընկերությունը։ 2024 թվականի փետրվարին համաձայնություն է ձեռք բերվել ամերիկյան Haynes ընկերությունը գնելու վերաբերյալ։ Ընկերությանը պատկանում էին նիկելային և կոբալտային համաձուլվածքների ձուլման երեք կոմբինատներ՝ Ինդիանա, Լուիզիանա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում[10]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի դրությամբ ընկերությանը պատկանել է 13 մետալուրգիական կոմբինատ՝ տարեկան 3,5 միլիոն տոննա ընդհանուր անվանական արտադրական հզորությամբ, իսկ պողպատի և համաձուլվածքների արտադրությունը կազմել է 1,95 միլիոն տոննա։ Չժանգոտվող պողպատն արտադրվել է վեց ձեռնարկությունում՝ Կամպո դե Ջիբրալթարում՝ Իսպանիա, Պոնֆեռադայում՝ Իսպանիա, Իգուալադայում՝ Իսպանիա, Գենտում՝ Կենտուկի, ԱՄՆ, Միդելբուրգում՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, և Ջոհոր Բահրուում՝ Մալայզիա։ Համաձուլվածքներն արտադրվել են դուստր VDM Metals ընկերության՝ Գերմանիայում գտնվող հինգ ձեռնարկություններում՝ Ուննա, Դույսբուրգ, Զիգեն, Վերդոլ և Ալտենա, ինչպես նաև ԱՄՆ-ում գտնվող երկու ձեռնարկություններում՝ Նյու Ջերսի և Նևադա նահանգներում։
Ընկերության հասույթը 2023 թվականին կազմել է 6,7 միլիարդ եվրո, որից 5,3 միլիարդ եվրոն բաժին է ընկել չժանգոտվող պողպատին, իսկ 1,4 միլիարդ եվրոն՝ բարձր արդյունավետության համաձուլվածքներին։ Հասույթի աշխարհագրական բաշխումը եղել է հետևյալը՝ Ամերիկա՝ 47 տոկոս, այդ թվում՝ ԱՄՆ՝ 40 տոկոս, Եվրոպա՝ 39 տոկոս, այդ թվում՝ Գերմանիա՝ 14 տոկոս և Իսպանիա՝ 7 տոկոս, Ասիա՝ 8 տոկոս, Աֆրիկա՝ 5 տոկոս։
- Կոմբինատը Կամպո դե Ջիբրալթարում
- North American Stainless կոմբինատը Կենտուկիում
- Columbus կոմբինատը Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Պատահարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի մայիսին Լոս Բարիոսում գտնվող մետաղի ջարդոնի վերամշակման գործարանում հալույթի մեջ հայտնվել էր ցեզիում-137-ով աղտոտված մետաղ, որի հետևանքով առաջացել է ռադիոակտիվ ամպ։ Ճառագայթման մակարդակի բարձրացում մայիսի 25-ից սկսած գրանցվել է Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Բելգիայում, սակայն տեղական իշխանություններն այդ մասին տեղեկացվել էին միայն հունիսի 12-ին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/acerinox-sa?rid=193746214007-06
- ↑ https://www.acerinox.com/en/accionistas-e-inversores/kit-del-inversor/principales-magnitudes/
- ↑ «Leading Stainless Steel Manufacturers of the Industry, 2022» (անգլերեն). Fortune Business Insights. 2023-07-19. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «El Bierzo, pionero del acero inoxidable en España». Proyecto Compostilla (իսպաներեն). 2020-12-21. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «Acerinox: a successful Japanese joint-venture in Southern Europe in the second half of the twentieth century». Entreprises et Histoire (անգլերեն). 2015. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «Inoxfil». Acerinox, S.A. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «North American Stainless one year into $244M expansion». Lane Report (անգլերեն). 2024-01-31. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «About Columbus Stainless». Columbus Stainless Pty. Ltd. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «About us» (անգլերեն). Bahru Stainless. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «Spain's Acerinox agrees to buy US steel alloy specialist Haynes». Eurometal (անգլերեն). 2024-02-06. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
- ↑ «Radioactive gas emission from the Acerinox factory, Cadiz, Spain» (անգլերեն). European Parliament. 1998-06-18. Արխիվացված օրիգինալից 2024-05-07-ին. Վերցված է 2024-05-07-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Acerinox» հոդվածին։ |
