close
Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

BERJAYA

Մանուալ թերապիա, այլընտրանքային բժշկության վիճահարույց ձև, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի, հատկապես ողնաշարի մեխանիկական ախտահարումների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ։ Մանուալ թերապիան ներառում է ֆիզիկական վարժություններ, ինչպես նաև առողջության և առողջ ապրելակերպի վերաբերյալ խորհրդատվություն։ Մանուալ թերապիայի դիմողների մեծ մասն անում է դա գոտկատեղի ցավի պատճառով։ Այն լայնորեն տարածված է Ամենրիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Ավստրալիայում՝ մանուալ թերապիայի այլ ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են օստեոպաթիան և ֆիզիոթերապիան։

Շատ մանուալ թերապևտներ, հատկապես ոլորտի ձևավորման վաղ շրջանում, ենթադրել են, որ մեխանիկական խանգարումներն ազդում են ընդհանուր առողջության վրա, և որ ողնաշարի կանոնավոր մանիպուլյացիան (ողնաշարի ուղղումը) բարելավում է ընդհանուր առողջությունը։ Մանուալ թերապևտը կարող է ունենալ մանուալ թերապիայի դոկտորի աստիճան և կոչվել «դոկտոր», սակայն բժշկության դոկտոր կամ օստեոպաթիկ բժշկության դոկտոր չէ: Թեև շատ մանուալ թերապևտներ իրենց համարում են առաջնային բուժօգնության ծառայություններ մատուցողներ, մանուալ թերապիայի կլինիկական ուսուցումը չի համապատասխանեցվում այդ որակավորման պահանջներին: Մանուալ թերապևտների մի փոքր, բայց նշանակալի մասը տարածում է պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն և գովազդում չապացուցված կենսաբանորեն ակտիվ հավելումներ։

Չկան համոզիչ ապացույցներ այն մասին, որ առաջնային կամ պահպանողական մանուալ թերապիան արդյունավետ է որևէ ախտանիշի կամ հիվանդության, այդ թվում՝ գոտկատեղի ցավի դեպքում։ 45 համակարգային ակնարկների 2011 թվականի քննադատական գնահատականը հանգել է այն եզրակացության, որ ուսումնասիրությունում ներառված տվյալները «չեն կարողացել համոզիչ կերպով ապացուցել, որ ողնաշարի մանիպուլյացիան արդյունավետ միջամտություն է որևէ առողջական վիճակի դեպքում»։ Ծախսարդյունավետության վերաբերյալ եզրահանգումները սահմանափակված են ցածրորակ ուսումնասիրություններով, արդյունավետության վերաբերյալ անորոշությամբ և ոչ բավարար ապացույցներով:

Բավարար տվյալներ չկան մանուալ թերապիայի մանիպուլյացիաների անվտանգությունը հաստատելու համար։ Այն հաճախ ուղեկցվում է թեթևից մինչև միջին աստիճանի ողնակի/կողմնակի ազդեցություններով, իսկ հազվադեպ դեպքերում՝ լուրջ կամ մահացու բարդություններով։ Վիճահարույց է պարանոցային մանիպուլյացիայից ողնաշարային զարկերակի շերտազատման (դիսեկցիայի) ռիսկի աստիճանը, որը կարող է հանգեցնել ինսուլտի և մահվան։ Մի շարք մահվան դեպքեր կապվել են այս տեխնիկայի հետ, և ենթադրվել է, որ այդ կապը պատճառահետևանքային է, ինչը, սակայն, վիճարկվում է շատ մանուալ թերապևտների կողմից։

Մանուալ թերապիան հիմնված է մի շարք կեղծգիտական գաղափարների վրա: Սպիրիտուալիստ Դ. Դ. Փալմերը հիմնադրել է մանուալ թերապիան 1890-ական թվականներին՝ պնդելով, որ այն ստացել է «մյուս աշխարհից»՝ 50 տարի առաջ մահացած բժշկից։ Իր ողջ պատմության ընթացքում մանուալ թերապիան եղել է վիճահարույց։ Նրա հիմքը հակասում է ապացուցողական բժշկությանը և հենված է այնպիսի կեղծգիտական գաղափարների վրա, ինչպիսիք են ողնաշարային ենթահոդախախտումը (սուբլյուքսացիա) և Բնածին ինտելեկտը։ Չնայած ճնշող ապացույցներին, որ պատվաստումն հանրային առողջապահական արդյունավետ միջամտություն է, մանուալ թերապևտների շրջանում առկա են լուրջ տարաձայնություններ այս թեմայի շուրջ, ինչը բացասաբար է անդրադարձել ինչպես հանրային պատվաստումների, այնպես էլ ավանդական բժշկության կողմից մանուալ թերապիայի ընդունման վրա։ Ամերիկյան բժշկական ասոցիացիան 1966 թվականին մանուալ թերապիան անվանեց «անգիտական պաշտամունք» և բոյկոտեց այն մինչև 1987 թվականին հակամենաշնորհային դատական գործում պարտվելը: Մանուալ թերապիան ունեցել է ամուր քաղաքական հենք և ծառայությունների կայուն պահանջարկ: Քսաներորդ դարի վերջին տասնամյակներում այն ձեռք բերեց ավելի մեծ օրինականություն և ավելի լայն ընդունելություն Ամերիկայի Միացյալ Նահանգների ավանդական բժիշկների և առողջապահական ծրագրերի շրջանում: COVID-19 համավարակի ընթացքում մանուալ թերապիայի մասնագիտական ասոցիացիաները մանուալ թերապևտներին խորհուրդ տվեցին հետևել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և տեղական առողջապահական մարմինների ուղեցույցներին։ Չնայած այս հանձնարարականներին՝ մանուալ թերապևտների մի փոքր, բայց բարձրաձայնող և ազդեցիկ մասը տարածում էր պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն։ Ավելին

Նորություններ

← «Նորություններ»


Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026)  Իրանի բողոքի ցույցեր  Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

BERJAYA
BERJAYA

Վերջերս մահացածներ՝ Նիրմալ Պուրջա Ֆրանկո Բարեզի  Քևին Քիգան  Սեմ Նիլ  Բոնի Թայլեր  Արտաշես Ալեքսանյան

Գիտե՞ք, որ․․․

← «Գիտե՞ք, որ...»

BERJAYA


Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
330 550
հոդված
655
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


BERJAYAՄասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

BERJAYA
BERJAYA


Այս օրը պատմության մեջ

← «Այսօր պատմության մեջ

Երվանդ Մանարյան
Երվանդ Մանարյան