Վիեննական անտառ
Վիեննական անտառ
գերմ.՝ Wienerwald | |
|---|---|
| Տեսակ | alpine supergroup?, Հանգստի գոտի, տուրիստական վայր, Wienerwald Biosphere Reserve? և անտառ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ստորին Ավստրիա[1][1] |
| Հիմնվել է | 1965 |
| Մակերես | 1000 կմ² |
| Երկարություն | 45 կմ |
| Լայնություն | 30 կմ |
| ԲԾՄ | 893 մետր |
| Անվանված է | Վիեննա |
| 48°05′14″N 15°54′43″E / 48.08722°N 15.91194°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Ավստրիա" does not exist. | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 541: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/World" does not exist. | |
Վիեննական անտառ (գերմ.՝ Wienerwald), Ալպերի արևելյան լեռնազանգված Վիեննայի մոտակայքում։
Այն մի կողմից սահմանափակված է Դանուբի հովտով և խաղողի այգիներով, իսկ մյուս կողմից՝ Բադենա և Ֆյոսլա առողջարանային տարածքներով։ Լեռնազանգվածի բարձրությունը մինչև 893 մետր է (Շյոպֆլ լեռ)։ Դա մի հրաշալի բնական հանգստի գոտի է, մի ամբողջ անտառածածկ մակերես իր սեփական ավաններով, հյուրանոցներով, առողջարաններով և տաք աղբյուրներով։ Վիեննայի անտառի անտառածածկի 1250 քառ. կմ մակերեսը զբաղեցնում են կաղնու և հաճարենու անտառները (սկսած Tullner Feld հյուսիսում, Traisen արևմուտքում, Golsen и Triesting հարավում и Wiener Becken արևելքում)։ 2005 թ-ից Վիեննական անտառի Վիեննայի և Ստորին Ավստրիայի միջև ընկած 1050 քառ. կմ մակերեսով հատվածը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի մեջ[2]։ Վիեննական անտառը նաև անվանում են Վիեննայի «կանաչ թոքեր»։ Վիեննական անտառի այժմյան կենդանական և բուսական աշխարհը միլիոնավոր տարիների ընթացքում նրա երկրաբանական, կլիմայական, էկոլոգիական և պատմական զարգացման արդյունքն է։ Այս տարածքի առաջին հայտնի անունը՝ «mons Cetius», թարգմանվում է որպես «լեռնային անտառ», գերմաներեն` «Bergwald»: Վիեննական անտառը Վիեննայի բնակիչների ամենասիրելի հանգստի վայրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 GEOnet Names Server — 2018.
- ↑ Wienerwald Մարդը և կենսոլորտը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիեննայի զբոսայգիներ Արխիվացված 2017-04-10 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննական անտառ» հոդվածին։ |
| ||||||||||

