close
Jump to content

Յոնաս Լաուվիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Լաուվիներ
Ծնվել էLua error in Մոդուլ:Wikidata/date at line 430: attempt to concatenate local 'result' (a nil value).
ԾննդավայրՈւնտերզեն[1]
ՔաղաքացիությունBERJAYA Շվեյցարիա
Մասնագիտությունlarge estate owner
Զբաղեցրած պաշտոններQ135556009?
🌐

Յոնաս Լաուվիները (ֆրանսերեն՝ Jonas Lauwiner, , Ունտերզեն[1]) շվեյցարացի քաղաքական գործիչ և ինքնահռչակ «Շվեյցարիայի թագավոր»։

Նա հայտնի է դարձել 2020-ականներին Շվեյցարիայում մի շարք անտեր հողամասեր ձեռք բերելով և խորհրդանշական «Լաուվիների կայսրությունը» հիմնադրելով[2]։

Յոնաս Լաուվիները ծնվել է Ռիդ-Մյորել[3] համայնքի բնակիչ վալեյզացի հոր և մարոկկացի[4] մոր ընտանիքում։ Նա Շվեյցարիայի և Մարոկկոյի քաղաքացի է[5]։ Յոնասը մեծացել է Բեռնի Օբերլանդում[6] և Ցուգ կանտոնում[5]։։

Լաուվիները ստացել է ավտոմատացման տեխնիկի մասնագիտություն, և շարունակել ուսումը բիզնեսի կառավարման հգծով[7]։ Նա աշխատել է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր ԱՄՆ դեղագործական ընկերությունում[6][8]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականին Լաուիները ընտրվել է Բուրգդորֆ օրենսդիր մարմնին[9]: Այնուամենայնիվ, նա փորձել է, բայց չի կարողացել ընտրվել քաղաքապետ[10][11]:

Լաուվիները 2026 թվականի մարտին Բեռնի Մեծ Խորհրդի և Գործադիր Խորհրդի թեկնածու է եղել[12]։

Հողային սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուվիների հողի սեփականության նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ծննդյան օրվա առթիվ նա հորից ստացել է 840 քմ մակերեսով հողամաս Վալե կանտոնում[7]։ Երբ մի քանի տարի անց նա փորձել է գնել հարևան հողամասը, հողային գրանցամատյանում հայտնաբերել է, որ այն դասակարգված է որպես տիրազուրկ գույք[3]։ Շվեյցարիայի որոշ կանտոններում հնարավոր է սեփականացնել հողը, եթե հայտնաբերվի չպահանջված հողատարածք և այն պահանջողը առաջինը լինի[13]:

Լաուվիների կայսրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թագավորություններով հիացած» Լաուվիները իր ձեռք բերած հողերի վրա հիմնադրել է խորհրդանշական «Լաուվիների կայսրությունը»[14]։ 2019 թվականին նա կազմակերպել է թագադրման արարողություն Բեռնի Նիդեգկիրխեում։ Լաուվիները հատում է իր սեփական արժույթը՝ Լաուվիների կայսերական վելարը։ Նա կազմակերպել է Լաուվիների կայսրության լեգեոնը, որը հիմնականում զբաղվում է մարզումներով և խաղաղ ժամանակներում գործողություններ իրականացնելով և խոստանում է պաշտպանել Շվեյցարիան պատերազմի ժամանակ[14][15]։ Լաուվիները տիրապետում է մի քանի հնաոճ թնդանոթների[16], ինչպես նաև ունի գործառնությունից ելած գերմանական զրահապատ մեքենա[17]։ Նա «պալատ» է հիմնել Օբերբուրգի նախկին ներկերի գործարանում[5], որը գտնվում է 5,800 մ² աղտոտված հողատարածքի վրա[7][6]։ Կայսրությունը զուտ խորհրդանշական է[18], և չի պնդում անկախություն Շվեյցարիայից[5][6]։

Լաուվիները իր ձեռքբերումները անվանում է «արշավներ»։ Առաջին ձեռքբերումը տեղի է ունեցել 2021 թվականին, երբ Լաուվիները ձեռք է բերել 50 հողամաս[6]։ Այդ ժամանակվանից ի վեր նա շարունակել է նման ձեռքբերումները։ 2025 թվականի դրությամբ Յոնաս Լաուվիները տիրապետում էր 149 հողամասի և 83 ճանապարհի, որոնց ընդհանուր մակերեսը կազմում էր 114,000 մ², որոնք տարածված էին 9 կանտոններում[5], հիմնականում Վալեում և Բեռնում, բայց նաև Լյուցեռնում և Շվիցում[19][3]։ Նրա ձեռքբերումները խոչընդոտվել են Ստորին Վալեում[3] և Ֆրիբուրգ կանտոնում[20]։

Լաուվիները դրամայնացրել է իր ձեռքբերումները։ Նա անտառները վարձակալության է տվել անտառտնտեսության ընկերություններին կամ նրանց տվել է հատման իրավունքներ՝ պահպանման դիմաց[21]։ Նա նաև որոշել է վճար գանձել իրեն պատկանող ճանապարհներից[22], ինչը վրդովմունք է առաջացրել Լյուցեռն կանտոնում ՝ ազդելով երկու գյուղերի բնակիչների վրա[23][24]։ Լաուվիները պաշտպանվել է՝ վկայակոչելով պահպանման ծախսերը և իր մոտեցման օրինականությունը։ 2025 թվականին մի քանի պաշտոնյաներ դիմել են Լյուցեռնի կառավարությանը՝ խնդրելով լուծում գտնել։ Սա Լաուվիներին զգալի լրատվամիջոցների ուշադրություն է գրավել[25]։ Նա նաև Բուրգդորֆին առաջարկել է գնել փողոցը 120,000, շվեյցարական ֆրանկով կամ կնիվարաբերի այն, եթե այն վերանվանվի «Լաուվիներշտրասե»[Ն 1][26]։

  1. Բառացիորեն թարգմանված՝ «Լաուվիներ փողոց»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Zu Besuch bei Jonas Lauwiner, dem selbst ernannten König der Schweiz
  2. «The King of Switzerland». Der König der Schweiz (անգլերեն). Վերցված է 2026-05-06-ին.
  3. 1 2 3 4 Justin Grept (2025 թ․ օգոստոսի 2). «Comment le «Roi de Suisse» a construit un «empire» en Valais». Le Nouvelliste (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 2-ին.
  4. Boris Busslinger (2025 թ․ հուլիսի 14). «Le «roi de Suisse» commence à fatiguer les cantons de Suisse centrale». Le Temps (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  5. 1 2 3 4 5 Moritz Marthaler (2025 թ․ ապրիլի 6). «Il se prend pour le roi de Suisse». 24 heures (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  6. 1 2 3 4 5 René Haenig (2025 թ․ հունիսի 23). «Zu Besuch bei Jonas Lauwiner, dem selbst ernannten König der Schweiz». Schweizer Illustrierte (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2025-07-30-ին.
  7. 1 2 3 Stephan Künzi (2022 թ․ մարտի 26). «Der König der herrenlosen Grundstücke». Der Bund (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  8. Moritz Marthaler (2025-04-11). «Qui est Jonas Lauwiner, ce trentenaire qui se prend pour le roi de Suisse?». Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  9. Alexandre Steiner (2026 թ․ փետրվարի 13). «Le roi qui veut être ministre». Le Temps (ֆրանսերեն).
  10. Markus Hofer (2024 թ․ սեպտեմբերի 3). «Der «König von Burgdorf» fordert Stadtpräsident Stefan Berger heraus». D’Region (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  11. «In der Ticker-Übersicht: Alle Gemeindewahlen und Abstimmungen im Kanton Bern: Burgdorf: Der «König» regiert doch noch mit – im Stadtrat». Berner Zeitung (գերմաներեն). 2024 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  12. Alexandre Steiner (2026 թ․ փետրվարի 13). «Le roi qui veut être ministre». Le Temps (ֆրանսերեն).
  13. Martinez, Olivier (2022-02-02). «Jonas I the conqueror». Microcosme.info (ֆրանսերեն). Վերցված է 2026-05-11-ին.
  14. 1 2 Walder, Samuel (2022-01-14). «Ce Zougois, empereur, part à la conquête de la Suisse». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025-07-30-ին.
  15. «The Lauwiner Empire Legion». Lauwiner Empire.
  16. «Skurril! 27-Jähriger lässt sich in der Schweiz zum König krönen». RTL (Germany) (գերմաներեն). 2022 թ․ մարտի 10. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Il s'est autoproclamé «roi de Suisse» et il agrandit son empire». Watson (ֆրանսերեն). 2025 թ․ ապրիլի 3. Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  18. Jonas Lang (2025). «Das «Lauwiner Empire» und die Bürokratie». HKB-Zeitung (գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  19. Julien Guillaume (2025 թ․ հուլիսի 28). «Autoproclamé "roi de Suisse", il agace les élus avec ses pratiques foncières». RTS Info (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  20. Martin, Victoria (2025 թ․ հուլիսի 29). «Fribourg résiste à Jonas Lauwiner. Voici pourquoi le «roi de Suisse» n'a pas réussi à s'approprier de terrain dans le canton». La Liberté (ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  21. Spring, Rebecca (2022 թ․ հունվարի 16). «Voici comment acquérir un terrain gratuitement en Suisse». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ օգոստոսի 4-ին.
  22. Nadler, Marian (2025 թ․ հունիսի 3). «Le «roi de la Suisse» vole une route aux Lucernois». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  23. Perucchi, Alessandro (2025 թ․ հունիսի 6). «Lucernois, attention: le roi Jonas Lauwiner va vous taxer!». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  24. Schaffner, Joschka (2025 թ․ հուլիսի 4). «La méthode du «roi de Suisse» indigne la politique». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  25. Dugalic, Jaschar (2025 թ․ ապրիլի 10). «Der «König der Schweiz». Auf den Spuren der Medienfigur Jonas Lauwiner». Neue Zürcher Zeitung (շվեյցարական վերին գերմաներեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.
  26. Enderli, Janine (2023 թ․ ապրիլի 26). ««L'Empereur» revient et achète des rues dans le canton de Berne». Blick (շվեյցարական ֆրանսերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 30-ին.