close
Jump to content

Լիթիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
3 Հելիում

Լիթիում Բերիլիում

Li

Na
Քիմիական տարրերի պարբերական համակարգԲորՈւրան
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
3Li
BERJAYA
BERJAYA
Պարզ նյութի արտաքին տեսք
BERJAYA
Շատ թեթև, փափուկ արծաթափայլ սպիտակ մետաղ
BERJAYA
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվԼիթիում / Lithium (Li), Li, 3
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
[6,938; 6,997] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[He] 2s¹
Ատոմի շառավիղ145 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ134 պմ
Իոնի շառավիղ76 (+1e)[1] պմ
Էլեկտրաբացասականություն84,8 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ-3,06В
Օքսիդացման աստիճաններ+1
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 519,9(5,39) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան453,69 Կ
Եռման ջերմաստիճան2,89 Կ
Մոլյար ջերմունակություն0,98 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ13,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքխորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ3,490
Դեբայի ջերմաստիճան400 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 24,86[2] Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
3
Լիթիում
6,941
[Не]2s1

Լիթիում (լատիներեն՝ Lithium), քիմիական տարր է, որի նշանն է Li և ատոմային թիվը՝ 3։ Գտնվում է Մենդելեևի պարբերական համակարգի 1-ին խմբի գլխավոր ենթախմբում։ Լիթիումը ալկալիական մետաղ է, կարգահամարը՝ 3: Ալկալիական է կոչվում այն պատճառով, որ ջրի հետ փոխազդելով, առաջացնում է ալկալի։

Ատոմական զանգվածը՝ 6,941, ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 2s: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։

Լիթումը սպիտակ-արծաթափայլ մետաղ է։

Պատմություն և անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումը հայտնաբերել է շվեդ քիմիկոսների կողմից 1817 թվականին (Li,Na)[Si4AlO10]: Հայտնաբերել է շվեդ քիմիկոս Ա. Արֆվեդսոնը (1817

Լիթիում

Մետաղական լիթիումը առաջին անգամ ստացել է Գեմֆրի Դևին 1825 թվականին։ Լիթիումը իր անունը ստացել է նրա համար, որ հայտնաբերվել է «քարերում» (հուն․՝ λίθος - քար)։ Սկզբում կոչվում էր «լիթիոն», ժամանակակից անունը տվել է Բերցելիուսը։

Բնության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումի երկրաքիմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումը իր երկրաքիմիական կազմով պատկանում է լիտոֆիլ տարերի շարքին, որոնցից են կալիումը, ռուբիդիումը և ցեզիումը։ Հելիումի պարունակությունը ընդերքում 21 գ/տ, ծովի ջրում 0,17 մգ/լ[3]։ Պարունակությունը երկրակեղևում 3,2-10 3 % է (ըստ զանգվածի)։

Լիթիումի հանքավայրերը գտնվում են Չիլիում, Բոլիվիայում (Ույնի աղալիճը ամենամեծն է աշխարհում[4]) ԱՄՆ-ում Արգենտինայում, Կոնգոյում, Չինաստանում, Բրազիլիայում, Սերբիայում, Ավստրալիայում։

Լիթիումի իզոտոպներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 6Li (7,42 %) և 7Li (92,58 %)։ Հայտնի է լիթիումի 7 արհեստական ռադիոակտիվ իզոտոպներ և 2 երկու միջուկային իզոմեր (4Li - 12Li և համապատասխանաբար 10m1Li - 10m2Li)։ Առավել կայուն է 8Li իզոտոպը։ Էկզոտիկ իզոտոպ 3Li ըստ երևույթին, գոյություն չունի որպես զուգորդված համակարգը։

Լիթիումի միացությունները ստացվում են նախօրոք հարստացած լիթիումի հանքերը սուլֆատային կամ ծծմբաթթվային եղանակներով մշակելիս, մետաղական վիճակում՝ LiCl-ի և KCl-ի 1:1 հարաբերությամբ հալույթը 400-460 °C-ում էլեկտրոլիզի ենթարկելիս։

Ներկայումս մեծ նշանակություն է ձեռք բերել լիթիումի ստացումը մետաղաջերմային եղանակներով։ Ժամանակակից տեխնիկայում լիթիումը ամենակիրառական մետաղներից մեկն է։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
BERJAYA
2011 թվականի ամբողջ աշխարհում լիթիում շահագործումը[5].      Խեցեղեն և ապակի (29%)      Ներկայիս աղբյուրներ (27%)      Քսանյութեր (12%)      Մշտական պողպատի ձուլումը (5%)       Թթվածնի ռեգեներացիա (4%)      Պոլիմերներ (3%)      Ալյումինի մետալուրգիա (2%)      Դեղագործության (2%)      Այլ (16%)

Լիթիումը սպիտակ-արծաթափայլ մետաղ Է, օդում արագ պատվում Է գորշ մոխրագույն բարակ շերտով, որը կազմված է նիտրիդից՝ Li3N, և օքսիդից՝ Li20: Լիթիումը ամենաթեթև մետաղն Է, խտությունը՝ 534 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 180,5 °C, եռմանը՝ 1317 °C:

Առաձգական է, լավ մամլվում է ու գլանվում, հեշտությամբ կտրվում է դանակով։ Հայտնի բոլոր միացություններում միարժեք է։

Շնորհիվ իր ցածր խտության լիթիումը լողում է ոչ միայն ջրում, այլ նաև կերոսինում[6]։

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ 6Li իզոտոպը միակ ելանյութն է տրիտիումի ստացման համար։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումը ալկանիկան մետաղ է, բայց համեմատաբար կայուն է օդում։ Քիմիապես ակտիվ տարր է, միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի, ազոտի, ջրածնի, ածխածնի և այլ տարրերի հետ։

Ջրից և թթուներից դուրս է մղում ջրածին։ Հիդրօքսիդը՝ LiOH, ալկալի է։ Շատ թվով օրգանական նյութերի հետ առաջացնում է լիթիում օրգանական միացություններ։

Բազմաթիվ համաձուլվածքների բաղադրիչ մասն է կազմում։ Մի քանի մետաղների հետ (Mg, Zn, A1) առաջացնում է որոշակի խտությամբ պինդ լուծույթներ, ուրիշների հետ՝ միջմետաղական միացություններ (օրինակ, LiAg, LiHg, LiMg2, LiAl և այլն)։

Թթվածնի հետ փոխազդելիս կամ օդում տաքացնելիս այրվում է կապույտ բոցով՝ առաջացնելով Li20 օքսիդը։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում կիրառվում է միջուկային էներգետիկայում։ Լիթիումը որպես հալույթ օգտագործվում է որոշ համաձուլվածքներում։ Լիթիումն օգտագործվում է էլեկտրական հոսանքի քիմիական աղբյուրներում։ Նրա թեթև իզոտոպը հիմք է ծառայում տրիտիումի արդյունաբերական ստացման համար։

Հրթիռային վառելիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազերային նյութեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիթիումի ֆտորիդի միայնակ բյուրեղներն օգտագործվում է բարձաէֆեկտ լազերների արտադրության (արդյունավետության 80 %)։

2007 թվականի վերջին և 2008 թվականի սկզբին մետաղական լիթիումի գները 1 կգ կազմում էր 63-66 $:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. atomic and ionic radius
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Хиմическая энциклопедия: в 5 т. — Советская энциклопедия, 1990. — С. 605. — 671 с. 100 000 экз.
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. 1, 1965
  4. «Lithium Article Eric Burns» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  5. USGS (2011). «Lithium» (PDF). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3–ին-ին.
  6. Книга рекордов Гиннесса для хиմических веществ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Плющев В. Е., Степин Б. Д. Хиմия и технология соединений лития, рубидия и цезия.- մ.-Л.: Хиմия, 1970.- 407

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 613 BERJAYA