close
Jump to content

Դոնալդ Սաթերլենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Սաթերլենդ
Donald Sutherland
BERJAYA
Ի ծնե անուն՝Դոնալդ Մակ-Նիկոլ Սաթերլենդ
Ծննդյան թիվ՝հուլիսի 17, 1935(1935-07-17)[1][2][3][…]
Ծննդավայր՝Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[4][5]
Վախճանի թիվ՝հունիսի 20, 2024(2024-06-20)[6] (88 տարեկան)
Վախճանի վայր՝Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[7][5]
Քաղաքացիություն՝BERJAYA Կանադա
Մասնագիտություն՝կինոդերասան, հնչյունավորող, մամլո քարտուղար, կինոպրոդյուսեր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հակապատերազմային ակտիվիստ, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0000661

Դոնալդ Սաթերլենդ (անգլ.՝ Donald McNichol Sutherland[8], հուլիսի 17, 1935(1935-07-17)[1][2][3][…], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա[4][5] - հունիսի 20, 2024(2024-06-20)[6], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[7][5]), կանադացի դերասան, ում դերասանական կարիերան տևել է ավելի քան հինգ տասնամյակ[9]։

Սաթերլենդը մեծ համբավ է ստացել նկարահանվելով մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կեղտոտ դյուժինը» (1967), «M*A*S*H» (1970), «Քելլիի հերոսները» (1970), «Կլյուտ» (1971), «Մի նայիր հիմա» (1973), «Ֆելլինիի Կազանովան» (1976), «1900» (1976), «Գազանանոց» (1978), «Մարմիններ առևանգողների ներխուժումը» (1978), «Սովորական մարդիկ» (1980) և «Ասեղի աչքը» (1981)։ Ինչց հետո նա ճանաչվել է Կանադայի ամենատաղանդավոր, հարգված և ունիվերսալ դերասաններից մեկը[10][11]։

Ավելի ուշ նա նկարահանվել է մի շարք այլ հաջողված ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Չոր, սպիտակ եղանակ» (1989), «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում» (1991), «Համաճարակ» (1995), «Սպանելու ժամը» (1996), «Առանց սահմանափակումների» (1998), «Գողություն՝ իտալական ձևով» (2003), «Ցուրտ լեռը» (2003), «Հպարտություն և նախապաշարմունք» (2005), «Փայլ» (2006) և «Քաղցած խաղեր» (2012–2015) ֆիլմերը, որտեղ հիմնականում զբաղեցրել է գլխավոր կամ այլ նշանավոր դերեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի հուլիսի 17-ին Սենթ-Ջոնում (Նյու Բրանսուիկ)[12][13]։ Առևտրականի և տնային տնտեսուհու ընտանիքից է[13]։ Պատրաստվում էր դառնալ ինժեներ, սակայն ձգտումը դեպի թատրոն ավելի ուժեղ էր։ Ստացել է դերասանական վարպետության և ճարտարագետի դիպլոմներ։ 1956 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Այնտեղ սովորել է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիայում։ Բազմիցս խաղացել է անգլիական թատրոնների բեմերում։ Նրա առաջին դերերը սարսափ ֆիլմերում էին։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր

YearTitle
1963Աշխարհը 10 անգամ ավելի մեծ
1964Կենդանի ննջեցյալների դղյակը
1965 Բժիշկ Թերրորի սարսափի տունը
1966Խոստացիր նրան որևէ բան
1974Խորթ որոտ
1975Մորեխների օրը
19761900
Արծիվը վայրէջք է կատարել
1977Տապակած Կենտուկի
Անհետացումը
1978 Մարմիններ առևանգողների ներխուժումը
1979 Տղամարդ, կին և բանկ
Գնացքի խոշոր կողոպուտը
Արջի կղզին
1980 Հասարակ մարդիկ
Անձնական ոչինչ
1981Շեմ
Ասեղի աչքը
1984 Կրեկերներ
1985Հեղափոխություն
Երկինքը մեզ օգնում է
1986Դռան մոտ նստած գայլը
1987Խնդիր լրտեսների հետ
1995Ախտորոշում
1996 Սպանելու ժամանակը
1997 Ստվերների դավադրություն
1998Անվճար գումար
Առանց սահմանափակումների
1999Վիրուս
2000
Տիեզերական կովբոյներ
Հույսի թելեր
2003Գողություն՝ իտալական ձևով
Ցուրտ լեռը
2005 Դաժան մարդիկ
Հպարտություն և նախապաշարմունք
Ամերիկյան ատրճանակ
Զինագործական բարոն
2006Հարցրու փոշուց
Գարեջրի փառատոն
Կույրերի երկիր
2008Հիմարների ոսկին
2009Աստրոբոյ
2011Մեխանիկ
Արծիվը
Անտանելի տնօրենները
Ջոկ
2012Քաղցած խաղեր
2013Լավագույն առաջարկ
Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը
2014 Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1
2015 Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2
2016Միլթոնի գաղտնիքը
2018Մարդու չափը
2019Դեպի աստղեր
2019Այրված նարնջագույն հերետիկոսություն

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ունի 16 պարգևներ և 26 անվանակարգեր։

Ստորև ներկայացված են հիմնական պարգևներն ու անվանակարգերը

Պարգևներ

  • Karlovy Vary International Film Festival- 1982 թվական
  • Էմմի մրցանակ - 1995 թվական
  • Ոսկե գլոբուս - 1996 և 2003 թվականներ

Անվանակարգեր

  • 1971 — Տղամարդու լավագույն դեր «MASH» ֆիլմում
  • 1981 — Տղամարդու լավագույն դեր (դրամա) «Հասարակ մարդիկ» ֆիլմում
  • 1999 — Տղամարդու լավագույն դեր «Առանց սահմանափակումների» ֆիլմում
  • 2006 — «Կենդանի ապրանք» մինի սերիալի լավագույն դերասան
  • 2008 — «Կեղտոտ փողերը» մինի սերիալի երկրորդ պլանի լավագույն դերասան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 filmportal.de — 2005.
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Donald Sutherland honoured in his hometown of Saint John — 2017.
  5. 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 1 2 Donald Sutherland Dies: Revered Actor In ‘Klute’, ‘Ordinary People’, ‘Hunger Games’ & Scores Of Others Was 88
  7. 1 2 Donald Sutherland Dies: Revered Actor In ‘Klute’, ‘Ordinary People’, ‘MASH’, ‘Hunger Games’ & Scores Of Others Was 88Deadline Hollywood, 2024.
  8. Chase, W.D.R.; Chase, H.M. (1994). Chase's Annual Events. Contemporary Books. ISSN 0740-5286. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Donald Sutherland Biography at». filmreference. 2008. Վերցված է 2008 թ․ ապրիլի 4-ին.
  10. Cannes profile page
  11. Britannica biography of Donald Sutherland
  12. Biographie Donald Sutherland
  13. 1 2 День в истории: расстрел семьи последнего российского царя, открытие первого в мире Диснейленда и юбилей Дональда Сазерленда
BERJAYAՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Սաթերլենդ» հոդվածին։