Անտոնիս վան Դեյք
Անտոնիս վան Դեյք (գերմ.՝ Antoine van Dyck, մարտի 22, 1599[3][4][5][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[6][7] - դեկտեմբերի 9, 1641[3][4][5][…], Blackfriars, Լոնդոնյան Սիթի, Մեծ Լոնդոն, Անգլիա[8]), բարոկկոյի հոլանդացի նկարիչ, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ։ Եղել է Ռուբենսի աշակերտը։ 1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է «Առաքյալների գլուխներ» նկարաշարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ («Ս. Պետրոսի խաչելությունը» մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մոտ 1618-1620 թթ.-ին որպես օգնական աշխատել է Պ. Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը։ 1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է Անտվերպեն։ Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման։ 1621 թվականի վերջից Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը։ Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ։ 1627 թ.-ի վերջից 1632 թ.-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630 թ.-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը։ Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարի Լուիս դը Տասիսի դիմանկարը
- Ինքնանկար
- Չարլզ Առաջին Անգլիայի Թագավորը
- Լոմելինի ընտանիք
- Մարգարիտ դե Լորեն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://jordaensvandyck.org/archive/baptism-of-anthonio-van-dyck-23-march-1599/
- ↑ http://jordaensvandyck.org/the-archival-research-begins
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Anthony van Dyck (նիդերլ.)
- 1 2 3 4 Held J. S. Encyclopædia Britannica
- 1 2 Ван Дейк Антонис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 6 7 8 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ https://www.npg.org.uk/business/publications/anthony-van-dyck-the-last-self-portrait.php
- 1 2 3 Kindred Britain
- ↑ https://web.archive.org/web/20190311213134/http://ta.sandrart.net/en/person/view/2611
- ↑ Lundy D. R. The Peerage
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիս վան Դեյք» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 264)։ |
- Մարտի 22 ծնունդներ
- 1599 ծնունդներ
- Անտվերպեն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 9 մահեր
- 1641 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Բարոկկո ոճի նկարիչներ
- Հոլանդացի նկարիչներ
- Հոլանդացի դրամատուրգներ
- Հոլանդացի թարգմանիչներ
- Հոլանդացի գրաֆիկներ
- Հոլանդացի արվեստագետներ
- Անձինք նամականիշերի վրա
