close
Jump to content

Անդրկովկասյան փասիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրկովկասյան փասիան
BERJAYA
Սովորական փասիանի էգն ու արուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ընտանիք Փասիաններ
Ենթաընտանիք Փասիաններ
Ցեղ Փասիան
Տեսակ Սովորական փասիան
Լատիներեն անվանում
Phasianus colchicus
Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Ենթացեղեր
32 ենթացեղ
Արեալ

BERJAYA
Դասակարգումը
Վիքիցեղերում

BERJAYA
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS175905
NCBI9054

Անդրկովկասյան փասիան կամ սովորական փասիան (լատիներեն՝ Phasianus colchicus), փասիանների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 53-89 սմ է, թևերի բացվածքը՝ 70-90 սմ, կենդանի զանգվածը՝ 720-1200 գ։ Խոշոր է, պոչը՝ երկար ու սուր, դեղնականաչավուն, զոլավոր։ Հասուն արուի ընդհանուր գունավորումը ոսկեգույն–նարնջագույն է, փետուրների ծայրերը՝ սև։ Գլուխը մուգ կանաչ է՝ մետաղական փայլով, այտի վրա կա չփետրավորված կարմիր հատված։ Գոտկատեղը դարչնավուն է, թևերի ծածկող փետուրները՝ բաց դարչնագույն։ Էգի ընդհանուր գունավորումը դարչնագույն է՝ կարմրավուն սև խայտերով, գլուխը և վիզը՝ բաց կապտամանուշակագույն երանգով։ Երիտասարդը նման է հասուն էգին, սակայն պոչն ավելի կարճ է։

Վտանգի պահին թաքստոց է գնում վազելով, թռիչքի դիմելիս թևերը բարձր շփշփոցներ են արձակում։ Արուի ճիչը բաղկացած է 2-3 բարձր կոպիտ հնչյուններից, որոնց հաճախ հետևում են թևերի արագ թափահարումները։

Փասյանները շատ գեղեցիկ թռչուններ են որոնք պատկանում են փասյանական ցեղին։ Այս անկրկնելի թռչունների անունը տեղ է գտել կարմիր գրքում։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը ոչ խորը գավաթաձև փոսիկ է, ցամքարը՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին՝ խիտ թաքստոցում։ Դնում է 45 մմ տրամագծով, կանաչ-դարչնագույն 8-15 ձու։ Թխսակալում է էգը՝ 21-23 օր։ Ձագերը աներեր թռչելու ունակություն են ձեռք բերում կյանքի 50-57-րդ օրը։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է դաշտեզրերի եղեգի, ուռենու և մոշենու խիտ մացառներում։ Հայաստանում չնչին թվաքանակով (1-7 թռչուն) գրանցված է Սյունիքի մարզում (Կապանի, Եղվարդի, Շվանիձորի ծայրամասերում)։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Անդրկովկասյան փասիանի արհեստ, բազմացման և բնության մեջ վերավարժեցման աշխատանքներն անհաջողության են մատնվել՝ թաքստոցների բացակայության և գիշատիչների առկայության պատճառով։ Հաջողությամբ հարմարվում և բազմանում է անազատ պայմաններում։ Շքեղ փետրավորումը գայթակղում է սիրող, և մարզ, որսորդությամբ զբաղվողներին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ BERJAYA
BERJAYAՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։
BERJAYAՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրկովկասյան փասիան» հոդվածին։