close
Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
BERJAYA   Օրվա բառ

ստույգ

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ստոյգ

վանկեր՝ (ը)ս•տույգ 

Ստուգաբանություն

Բնիկ հնդեվրոպական՝ թերև *steuwa-` *es- «լինել» արմատից. հմմտ. ռուսերեն истый, истовый «իսկական, ստույգ»:

Ածական

  1. ճշգրիտ, ճիշտ, ճշմարիտ, այնպիսին, որ համապատասխանում է սահմանված՝ հաստատված՝ նախատեսված պահանջին՝ տվյալին  Ստույգ աշխատանք՝ շարժումներ՝ հաջորդականություն։
  2. ճշմարիտ, իրականության՝ իրականին համապատասխանող, ոչ մտացածին  Ստույգ իրողություն՝ դեպք։  Եվ ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր: (Ակսել Բակունց)
  3. հավաստի, կասկած չհարուցող, աղավաղումներ ու հավելումներ կամ պակասեցումներ չունեցող  Ստույգ պատմություն՝ խոսք՝ լուր։  Որդու հիվանդության պատճառների վերաբերությամբ դեռ ստույգ տեղեկություններ չուներ նա: (Րաֆֆի)
  4. ստուգման միջոցով հաստատված՝ ճշգրտված՝ վավերացված  Ստույգ թվեր՝ տվյալներ՝ հաշվարկում։
  5. որոշակի նախապայմանների՝ նախադրյալների համապատասխանող, իրական տվյալների վրա հիմնված  Ստույգ պլանավորում՝ նախագծում՝ նախահաշիվ։
  6. իսկական, ոչ կեղծ  Ստույգ փաստաթուղթ՝ վկայական։
  7. բնագրին՝ նախօրինակին՝ սկզբնաղբյուրին համապատասխան  Ստույգ թարգմանություն՝ տպագրություն՝ ընդօրինակում։
  8. որոշակի, ոչ երկդիմի  Ստույգ պատասխան։
  9. չխարդախված, ուղիղ գործող  Ստույգ կշեռք:

Մակբայ

  1. ստույգ կերպով, ճշմարտությամբ, ճշտորեն, ճշմարտապես  Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա այլևս չկա, լաց կլիներ և տարիների հետ կհալվեր մորմոքը: (Ակսել Բակունց)

Հոմանիշներ

  1. ճիշտ, ճշգրիտ, ճշմարիտ, ճշմարտապատում, ճշգրտապատում
  2. ճշմարիտ, իրական
  3. հավաստի, աներկբայելի, անկասկածելի, վավերական, հաստատ
  4. իսկական
շարունակել․․․
BERJAYA   Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
BERJAYA   Քույր նախագծեր

BERJAYA Վիքիպեդիա  հանրագիտարան    BERJAYA Վիքիտվյալներ  տվյալների շտեմարան    BERJAYA Վիքիգրքեր  ազատ դասագրքեր և ուղեցույցներ    BERJAYA Վիքիլուրեր  ազատ նորություններ    BERJAYA Վիքիքաղվածք  քաղվածքների հավաքածու    BERJAYA Վիքիդարան  ազատ գրադարան    BERJAYA Վիքիլսարան  ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ    BERJAYA Վիքիճամփորդ  զբոսաշրջային տեղեկատու    BERJAYA Վիքիցեղեր    BERJAYA Վիքիպահեստ      BERJAYA Վիքիմեդիա Ինկուբատոր  լեզվական նոր տարբերակներ    BERJAYA Մետա-վիքի  Վիքիմեդիայի նախագծերի համակարգում    BERJAYA ՄեդիաՎիքի  ծրագրային ապահովման փաստաթղթեր   


BERJAYA ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը