close
Jump to content

Hypixel

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Hypixel Network[1], հայտնի որպես Hypixel, Minecraft սերվեր է: Այն 2013 թվականի ապրիլի 13-ին թողարկել է Սայմոն "hypixel" (խաղացողի անունը գրավում է փոքր "h"-ով, ի տարբերություն սերվերի անվան) Կոլինս-Լաֆլամը և Ֆիլիպ Թուշետը, և կառավարվում է Hypixel Inc.-ի կողմից[2]։ Hypixel-ը հասանելի է միայն Minecraft-ի Java Edition-ում[3], սակայն մի ժամանակ հասանելի էր նաև Bedrock տարբերակում[4]։

Hypixel սերվերը թողարկվեց բետա տարբերակով 2013 թվականի ապրիլի 13-ին՝ Սիմոն Քոլինս-Լաֆլամի և Ֆիլիպ Տուշետի կողմից։ Սերվերը կառավարում և վարում է Hypixel Inc.-ը[2][5][6]։ Մինի-խաղերը սկզբնականում ստեղծվել էին այն նպատակով, որ խաղացողները կարողանան խաղալ դրանք այլ խաղացողներին սպասելիս[6], սակայն մինի խաղերն իրենք իրենցով հայտնի դարձան[3][7][8]։

Hypixel Inc.-ը[2] գրանցվել է որպես կանադական կորպորացիա «8414483 Canada Inc» 2013 թվականի հունվարի 23-ին։ Այնուհետև անունը փոխվել է և դարձել «Hypixel Inc» փետրվարի 2-ին, 2015 թ.[9]։

2015 թվականին հրապարակվել է տեղեկություն, որ սերվերի ամսական սպասարկումն արժի մոտ $100,000[7]։

2019 թվականին Hypixel-ը թողարկել է իր ամենահայտնի խաղային ռեժիմը՝ Skyblock-ը[10]։

Hypixel Չինաստան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին Hypixel-ը սկսեց համագործակցել NetEase-ի հետ՝ նպատակ ունենալով Չինաստանում թողարկել Hypixel-ի չինական տարբերակը, որը հայտնի էր որպես «Chypixel»[11]։ Minecraft-ի և Hypixel սերվերի այս առանձին տարբերակը գործակել և թարգմանել է NetEase-ը[12]։

2020 թվականի ապրիլի 13-ին, համաձայնագրի ժամկետի ավարտի պատճառով, NetEase-ը հայտարարեց, որ սերվերի չինական տարբերակը կփակվի 2020 թվականի հունիսի 30-ին[13]։

Կիբերհարձակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլին Hypixel-ը սկսեց օգտագործել Cloudflare Spectrum-ը որպես DDoS հարձակումներից պաշտպանության միջոց, քանի որ բազմիցս անգամ դարձել էր Mirai վնասական ծրագրի հարձակումների զոհ[14][15]։

Hypixel-ն ունի բազմաթիվ տարբեր մինի խաղեր, որոնք ստեղծվել են Minecraft- ի խաղային մեխանիզմների փոփոխման և վերափոխման միջոցով[7][16]։

2017 թվականի հոկտեմբերի 20-ին Hypixel-ը պաշտոնապես հայտարարել է, որ իրենք գրանցել են Գինեսի չորս ռեկորդ[17][18]։

Մրցանակ Կարգավիճակ Կատարում Ամսաթիվ Հղումներ
Գինեսի համաշխարհային ռեկորդներ Ամենահայտնի սերվերը տեսախաղի համար 64,533 միաժամանակ խաղացող 7 հուլիսի, 2017թ [3][19][20]
Ամենահայտնի Minecraft սերվերը [3]
Ամենաշատ քանակով խաղերը Minecraft սերվերում 43 խաղ 11 օգոստոսի, 2017թ
Ամենամեծ քանակով եզակի խաղացողներ, որոնք մուտք են գործել Minecraft սերվեր 11,982,298 խաղացողներ 24 օգոստոսի, 2017թ [19]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Greatorex, Thomas (2022-11-01). «Late Minecraft Streamer Technoblade Receives His Own Statue». Game Rant (անգլերեն). Վերցված է 2024-08-28-ին.
  2. 1 2 3 Brown, Fraser (2020-04-16). «Riot Games acquires Hytale developer Hypixel Studios». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2024-08-28-ին.
  3. 1 2 3 4 MacGregor, Jodie (2018 թ․ դեկտեմբերի 20). «Hytale is a Minecraft follow-up that remembers the minigames». Rock, Paper, Shotgun. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Hypixel: Pocket Edition Launch». Hypixel Forums (ամերիկյան անգլերեն). 2015-10-28. Վերցված է 2024-08-11-ին.
  5. «Official Hypixel Minecraft Server 1.5.2 (BETA)». Hypixel - Minecraft Server and Maps. 2013 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. 1 2 Simpkins, Jen (2020 թ․ փետրվարի 24). «First Look: Hytale is putting adventure and creativity at the heart of its ambitious block-building sandbox». GamesRadar+. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
  7. 1 2 3 Wiltshire, Alex (2015 թ․ սեպտեմբերի 15). «The Future Of Minecraft's Biggest Servers». Rock, Paper, Shotgun. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.Wiltshire, Alex (September 15, 2015).
  8. Brown, Fraser (2018 թ․ դեկտեմբերի 13). «The designers of one of Minecraft's most popular servers are making a blocky RPG». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Federal Corporation Information - 841448-3 - Online Filing Centre - Corporations Canada - Corporations - Innovation, Science and Economic Development Canada». www.ic.gc.ca. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022-01-07-ին.
  10. «New Prototype Game - Hypixel SkyBlock». Hypixel Forums (ամերիկյան անգլերեն). 2019-06-11. Վերցված է 2024-01-13-ին.
  11. «NetEase Reveals Games Pipeline at Third Annual Game Enthusiasts' Day» (Press release). Beijing: PR Newswire. 2017 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «Hypixel is coming to China». Hypixel Forums. 2017 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 22-ին.
  13. «Hypixel中国版服务器停止运营公告» [Announcement about the suspension of the Hypixel China Edition server]. mc.163.com (չինարեն). 2020 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  14. «Internet security expert links massive botnet DDoS attacks to Minecraft disputes». PC Gamer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  15. «Cloudflare Spectrum – DDoS protection for the rest of the Internet» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. Handrahan, Matthew (2020 թ․ հուլիսի 21). «Adopt Me: The most popular game you've never played». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  17. Fogel, Stefanie (2018-12-13). «Creators of Popular 'Minecraft' Server Announce New Game 'Hytale'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-22-ին.
  18. «It's Official - Hypixel holds 4 Guinness World Records». Hypixel Forums. Hypixel Inc. 2017 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  19. 1 2 «Riot Games Leads Investment in Hypixel Game Studio». The Hollywood Reporter (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. Fogel, Stefanie (2018 թ․ դեկտեմբերի 13). «Creators of Popular 'Minecraft' Server Announce New Game 'Hytale'». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.