Andromeda
| «Andromeda» | |
|---|---|
| Lelekի երգը | |
| Ժանր | փոփ |
| Լեզու | խորվաթերեն |
| Կոմպոզիտոր | Zorja? |
«Andromeda», խորվաթական Լելեկի խմբի երգը: Այն որպես սինգլ թողարկվել է 2026 թվականի հունվարի 9-ին: Երգի հեղինակներն են սերբ երաժիշտ Զորյան և նրա ամուսին Լազար Պայիչը՝ Ֆիլիպ Լակովիչի հետ համատեղ, իսկ տեքստի հեղինակը երգի պրոդյուսեր Տոմիսլավ Ռոսոնէ։ Իր հնչողությամբ լինելով ֆոլկ-փոփ ոճի հզոր բալլադ (պաուեր բալլադ)՝ այն անդրադարձել է Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների հալածանքներին: Ստեղծագործությունը ներկայացրել է Խորվաթիան Եվրատեսիլ 2026 երգի մրցույթում և եզրափակչում զբաղեցրել տասնհինգերորդ հորիզոնականը:
Նախապատմություն և կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Andromeda» երգի տեքստը գրել է Տոմիսլավ Ռոսոն, իսկ երաժշտությունը՝ Ֆիլիպ Լակովիչը, Զորիցա Պայիչը (բեմական անունը՝ Զորյա) և Լազար Պայիչը:
Երգի կենդանի ելույթների ժամանակ, ինչպես նաև սինգլի պաշտոնական շապիկին, խումբն ակնառու կերպով ցուցադրել է նախշեր, որոնք հիշեցրել են Բոսնիա և Հերցեգովինայի կաթոլիկների ավանդական «սիցանյե» (sicanje) ժողովրդական սովորույթը: Այդ դաջվածքները կրել են էթնիկ խորվաթները՝ Օսմանյան կայսրությունում բռնություններից կամ հարկադիր կրոնափոխությունից պաշտպանվելու համար[1][2][3]։
Քննադատական արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթական լրատվամիջոցներ և հայտնի դեմքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2024-ում Խորվաթիայի ներկայացուցիչ Baby Lasagna-ն գովել է երգը՝ այն անվանելով «ինքնավստահ և համոզիչ»: Նա նաև ընդգծել է էթնիկ տարրերի արդյունավետ օգտագործումը, ինչը, նրա կարծիքով, ինքնատիպություն և վավերականություն է հաղորդել: Նա այդ հատկանիշները համարել է «հսկայական առավելություն» Եվրատեսիլի համար՝ վստահություն հայտնելով, որ Լելեկն աչքի կընկնի մրցակիցների ֆոնին, և իր աջակցությունն է հայտնել խմբին[4][5]։ Իգոր Վլայնիչը «Novi list»-ից լայն աջակցություն է հայտնել երգին՝ բարձր գնահատելով դրա կոմպոզիցիան, կոնցեպտը, վիզուալ ձևավորումը և կատարման որակը: Նա նշել է, որ հայտը խորապես արտացոլել է տարածաշրջանային ինքնությունն ու ավանդույթները՝ հիանալի հնարավորություն տալով Խորվաթիան գովազդելու համար, թեև կասկած է հայտնել Եվրատեսիլում հաղթելու հավանականության վերաբերյալ[6]։
«Večernji list»-ի համար արված գրախոսության մեջ Իվան Տանդարիչը և Իլիա Յանդրիչը հանդես են եկել տարբեր գնահատականներով: Տանդարիչը երգը համարել է «փոքր-ինչ հավակնոտ», բայց ընդունել է դրա՝ Եվրատեսիլի եզրափակիչ հասնելու պոտենցիալը՝ գովելով հիշվող վերնագիրը, բազմաձայն կառուցվածքը և ավանդական տարրերի կիրառումը: Նա նշել է, որ երգի իմաստը հավանաբար դուր կգա միջազգային լսարանին, թեև խորհուրդ է տվել պարզեցնել վիզուալ ներկայացումը: Ընդհակառակը, Յանդրիչը կարծել է, որ երգը չի կարողացել ուժեղ տպավորություն թողնել: Չնայած Լելեկի նկատմամբ հանրային մեծ աջակցությունն ընդունելուն՝ նա քննադատել է երգը որպես «հնացած»՝ հայտարարելով, որ այն ավելի հարմար կլիներ մրցույթին «երեսուն տարի առաջ»[7]։
Եվրատեսիլյան և միջազգային լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլեն Ուելդոնը National Public Radio-ից երգը դասել է Եվրատեսիլ 2026-ի 10 լավագույն երգերի ցանկի ութերորդ հորիզոնականում՝ այն անվանելով «կախարդական էթնո-բոպ», որն իրենից ներկայացրել է «հիասքանչ, հուզիչ պատմություն» և մելոդիկ առումով եղել է «բավականին գեղեցիկ»[8]։ Նիդերլանդական «de Volkskrant» թերթում Ռոբերտ վան Գեյսելը և Էլս դե Գրեֆտեն ստեղծագործությունը կոչել են 2026 թվականի Եվրատեսիլի 10 լավագույն երգերից մեկը՝ նկարագրելով այն որպես «ֆոլկ պաուեր բալլադ», որն ունեցել է «անհանգստացնող մթնոլորտ» և գովել են խմբի «առասպելական հնչողությամբ» վոկալային համահնչյունները: Չնայած նրանք նշել են, որ երգի կառուցվածքը «ինչ-որ տեղ կաղապարային» է եղել, նրանք ընդգծել են, որ կատարման համոզչությունը ստիպել է զգալ, կարծես ունկնդրին «երգում են ուղղակիորեն 18-րդ դարից»[9]։
Էվա Ֆրանցը Yle-ից երգին տվել է 10-ից 5 միավոր՝ այն անվանելով «տպավորիչ և կախարդող», բայց նշել է, որ երգեցողությունը պետք է անթերի լինի համոզիչ լինելու համար, ինչը, նրա դիտարկմամբ, «նրանց մոտ միշտ չէ, որ ստացվում է»[10]։ Ջոն Օ'Բրայենը «Vulture» կայքից երգը դասել է 17-րդ տեղում 35 մասնակիցների շարքում՝ գովելով խմբին իրենց «ազդեցիկ, տպավորիչ և տարօրինակ կերպով կախարդող ներկայության» համար, ինչը հեթանոսական ֆոլկի հաջողված օրինակ է եղել:
Սկանդալ իսրայելական հեռարձակողի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կիսաեզրափակչից հետո իսրայելական հանրային հեռարձակող KAN-ը սոցիալական մեդիայում հրապարակել է Լելեկի նկարը: Եբրայերենով արված գրառման մեջ ասվել է՝ «Երբ չափն անցնում ես խնայիով արված դաջվածքներով Էյլաթում»՝ հղում անելով խմբի անդամների դեմքի ավանդական «սիցանյե» նախշերին[11][12]: Լելեկը պատասխանել է այդ գրառմանը Ինստագրամում՝ հայտարարելով, որ իրենց վրդովեցրել են այդ մեկնաբանությունները, և պնդել են, որ հեռարձակողը ծաղրել է իրենց մշակույթը և հալածված կաթոլիկ կանանց պատմական զոհողությունները: Խումբը հավելել է, որ «մտահոգիչ է ծաղրել այն կանանց, որոնք երգում են կանացի ցավի ու տառապանքի մասին՝ միաժամանակ ցուցաբերելով էմպատիայի և հարգանքի կատարյալ բացակայություն ուրիշների տառապանքների հանդեպ»[13]: X հարթակում արված հայտարարության մեջ հեռարձակողը նշել է, որ անմիջապես հեռացրել է գրառումը և «խորվաթական պատվիրակությանը կամ խորվաթ հանրությանը վիրավորելու որևէ դիտավորություն չի ունեցել»: KAN-ը ներողություն է խնդրել հրապարակման համար և հայտնել, որ ներողությունը կփոխանցի ուղղակիորեն Խորվաթիայի պատվիրակության ղեկավարին[14]:
Եվրատեսիլ երգի մրցույթ 2026
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2026 երգի մրցույթը տեղի է ունեցել Վիեննայի (Ավստրիա) Wiener Stadthalle համալիրում և բաղկացած է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք անցկացվել են մայիսի 12-ին և 14-ին, ու եզրափակչից՝ 2026 թվականի մայիսի 16-ին[15]: 2026 թվականի հունվարի 12-ին կայացած վիճակահանության ժամանակ Խորվաթիան ընդգրկվել է առաջին կիսաեզրափակչի առաջին մասում[16]:
Եվրատեսիլյան ելույթի բեմադրության ռեժիսորը եղել է Յասմին Ցվիշիչը, որը նաև հանդիսացել է Սերբիայի բեմադրության ռեժիսորը 2022 և 2023 թվականներին: Խմբի անդամներից մեկը կրել է կարմիր տարրերով սպիտակ զգեստ, ինչը խորհրդանշականորեն ներկայացրել է զոհաբերվող կնոջ կերպարը՝ ներշնչված երգի թեմաներից, մինչդեռ մյուս չորս անդամները կրել են մուգ կարմիր զգեստներ՝ սպիտակ դետալներով[17][18]:
Մայիսի 16-ին կայացած մեծ եզրափակչում [ումբը հանդես է եկել 13-րդ համարի ներքո՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Դարայից հետո և Միացյալ Թագավորության ներկայացուցիչ «Look Mum No Computer»-ից առաջ[19]: Նրանք ստացել են 124 միավոր՝ զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը[20]:
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չարթ (2026) | Բարձրագույն
դիրք |
|---|---|
| 41 | |
| Խորվաթիա (Billboard)[21] | 12 |
| Խորվաթիա (ներքին ռադիոեթեր, Top lista)[22] | 1 |
| Հունաստան (միջազգային թվային սինգլներ, IFPI)[23] | 77 |
| Շվեդիա (Heatseeker, Sverigetopplistan)[24] | 18 |
| Մեծ Բրիտանիա (սինգլների վաճառք, OCC)[25] | 97 |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարածաշրջան | Ամսաթիվ | Ձևաչափ(եր) | Տարբերակ | Լեյբլ | Ծանոթագրություն |
|---|---|---|---|---|---|
| Տարբեր | 9 հունվարի 2026 | Օրիգինալ | Ինքնուրույն թողարկում | ||
| 6 մարտի 2026 | Գործիքային | ||||
| 25 մարտի 2026 | Ակուստիկ | HRT |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Što znače tetovaže Lelekica? Sicanje je drevni običaj kojim su Hrvatice iz BiH spašavale živote». 24 sata (խորվաթերեն). 2026 թ․ փետրվարի 16.
- ↑ Njirjak, Maja (2026 թ․ մարտի 27). «Tetovaže s porukom: Grupa Lelek vraća sicanje u fokus javnosti». magazin.hrt.hr.
- ↑ Miletic, Branko. «The Blogs: Andromeda's fate etched in the stars of history» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-05-05-ին.
- ↑ «Baby Lasagna komentirao pobjedu grupe LELEK, ali i najavio velike novosti u svojoj karijeri». Večernji list (խորվաթերեն). 2026 թ․ փետրվարի 16. Վերցված է 2026 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Ozmec-Ban, Tina (2026 թ․ փետրվարի 18). «Baby Lasagna za 24sata: 'Lelek su bile odlične, drago mi je da idu u Beč. Navijam za njih!'». 24sata (խորվաթերեն). Վերցված է 2026 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Vlajnić, Igor (2026 թ․ փետրվարի 17). «"Andromeda" je pjesma koja će ostaviti dojam i biti zapažena među zainteresiranima i širom javnošću». Novi list (խորվաթերեն). Վերցված է 2026 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Milla, Samir (2026 թ․ փետրվարի 14). «Naši eurovizijski stručnjaci analizirali finaliste Dore: 'Oni imaju šansu za Eurosong, ali jedan favorit je razočarao'». Večernji list (խորվաթերեն). Վերցված է 2026 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Weldon, Glen (2026 թ․ մայիսի 14). «The 10 best songs competing at (a very contentious) Eurovision». National Public Radio. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին.
- ↑ van Gijssel, Robert; de Grefte, Els (2026 թ․ մայիսի 11). «Dit zijn de tien beste liedjes van het Songfestival, volgens de Volkskrant-experts». de Volkskrant (հոլանդերեն). Վերցված է 2026 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Frantz, Eva (2026 թ․ ապրիլի 24). «Så här bra är de 35 bidragen i årets Eurovision Song Contest» (շվեդերեն). Yle. Արխիվացված օրիգինալից 2026 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2026 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Kroll, Ben (2026 թ․ մայիսի 14). «Israeli Broadcaster Apologizes to Croatia Over Eurovision Henna Tattoo Joke». Haaretz. Վերցված է 2026 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Oltermann, Philip; Belam, Martin (2026 թ․ մայիսի 17). «Bulgaria wins 70th Eurovision contest with Dara and Bangaranga». The Guardian. Վերցված է 2026 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Granger, Anthony (2026 թ․ մայիսի 13). «Croatia: Lelek "Disturbed" By Social Media Post By The Israeli Broadcaster». Eurovoix News. Վերցված է 2026 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Stifini, Silvia (2026 թ․ մայիսի 13). «Croatia's LELEK respond to controversial comments made by israeli broadcaster KAN». That Eurovision Site. Վերցված է 2026 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Vienna announced as host city for Eurovision Song Contest 2026». The Guardian. 2025 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2026 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Vienna 2026: Semi-Final Draw results». Eurovision.com (Press release). 2026 թ․ հունվարի 12. Վերցված է 2026 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Grupa Lelek pokazala kako će izgledati nastup na Eurosongu: 'Dolazi prva pobjeda Hrvatske!'». Slobodna Dalmacija (խորվաթերեն). 2026 թ․ մայիսի 7. Վերցված է 2026 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Granger, Anthony (2026 թ․ մայիսի 3). «Live from Vienna: First Look at Day One of Eurovision 2026 Rehearsals». Eurovoix News. Վերցված է 2026 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «The Running Order of the Eurovision 2026 Grand Final». Eurovision.com. 2026 թ․ մայիսի 15. Վերցված է 2026 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «DARA wins the Eurovision Song Contest 2026 for Bulgaria». Eurovision Song Contest (անգլերեն). 2026-05-17. Վերցված է 2026-05-17-ին.
- ↑ «Croatia Songs (Week of February 21, 2026)». Billboard. 2026 թ․ փետրվարի 17. Վերցված է 2026 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «HRtop100 - 18. svibnja 2026». top-lista.hr (Croatian). HR Top 100. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ մայիսի 18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Official IFPI Charts − Digital Singles Chart (International) − Εβδομάδα: 20/2026» (հունարեն). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2026 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2026 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Veckolista Heatseeker, vecka 21, 2026». Sverigetopplistan. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Official Singles Sales Chart on 22/5/2026 – Top 100». Official Charts Company. Վերցված է 2026 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Andromeda – Single by LELEK». Apple Music (GB). Վերցված է 2026 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Andromeda (Instrumental) – Single by LELEK». Apple Music (GB). Վերցված է 2026 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Andromeda (Acoustic) – Single by LELEK». Apple Music (GB). Վերցված է 2026 թ․ մայիսի 1-ին.
